понедельник, 18 марта 2013 г.



Հարգելի ընկերներ, սիրով ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Papaya Pastry» ընկերության մենեջեր Անի Խաչատրյանի կողմից առաջարկած թխվածքի բաղադրատոմսը:
Կասկած չկա այն հարցում, որ հաղարջի մուսով պատրաստված հրաշք խմորեղենը ձեր հանգստյան օրերը ավելի կգեղեցկացնի....
Սիրով ձեզ եմ ներկայացնում նրա բաղադրությունը, ինչպես նաև պատրաստման եղանակը.
Բաղադրություն.
սև հաղարջ- 1կգ
շաքարավազ-0.3կգ
սերուցք-0.75կգ
ժելատին-0.05կգ
բիսկվիթ
Պատրաստման եղանակը.
Սև հաղարջը և շաքարավազը եփել միասին, մինչև ստացվի միջին խտության զանգված: Այն լավ սառեցնել և ավելացնել սերուցքը, արագ խառնել` ավելացնելով ջրով բացված ժելատինը:
Մինչ այդ պետք է պատրաստ ունենանք բարակ շերտով թխված բիսկվիթ, որի վրա էլ կավելացնենք ստացված մուսը: Այնուհետև այն պետք է տեղադրել -10 ջերմաստիճանի սառնարանում և կտրել միայն 2-3 ժամ հետո:
Խորհուրդ եմ տալիս զարդարել այն սև հաղարջով և շոկոլադե տարբեր դեկորացիաներով:

0 коммент.:

Отправить комментарий