1) Ւնչպես են շները կապ հաստատում:
Շներն,ի տարբերություն մարդկանց,միմյանց ճանաչում են ոչ թե դեմքով, այլ հոտով:Շները պոչի հիմքում ունեն հատուկ գեղձ, որն էլ հանդիսանում է նրանց արձակած յուրահատուկ հոտի աղբյուրը:Այդ է պատճառը,որ երբ շներն իրար են հանդիպում նրանք հոտոտում են միմյանց պոչերը:
2)Որ կենդանու կաթն է ամենաթանկը:
Մկան կաթն օգտագործվում է բժշկության մեջ:Մկներին կթում են փոքր խողովակների միջոցով:Որպեսզի ստացվի մեկ լիտր կաթ,պետք է կթել 4000 մուկ:Ներկայումս 1լիտր մկան կաթը արժե մոտավորապես 20,000ԱՄՆ դոլլար:
3)Ինչու են շնաձկները վախենում դելֆիններից:
Դելֆինները շնաձկների մահացու թշնամիներն են:Նրանք շատ հաճախ հարձակվում են շնաձկների վրա:Դելֆինները շրջապատում են շնաձկանը և այնքան են իրենց հզոր քթերով հարվածում,մինչև վերջինս չսատկի:
4)Որն է ամենաթանկ քաղաքը:
Շվեյցարացի տնտեսագետների կատարած հաշվարկների համաձայն,ամենաթանկ քաղաքն աշխարհում Տոկիոն է,որտեղ հատկապես օտարերկրացիների համար կյանքն երկու անգամ ավելի թանկ է,քան ասենք Նյու-Յորքում:
5)Լուսնի վրա ինչքան է կշռում մարդը:
Լուսնի վրա 70կգ-անոց մարդը կշռում է 12 կգ:Ձգողության ուժը երկրի վրա 6 անգամ ավել է,քան լուսնի վրա:
6)Որտեղե գտնվում աշխարհի ամենակարճ մետրոն:
Աշխարհի ամենակարճ մետրոն գտնվում է Ստամբուլում:Այն կառուցվել է 1874թվականին և ունի ընդամենը 310մ երկարություն:
7)Որն է ամենահարուստ լեզուն:
Արաբերենը,թերևս,աշխարհի ամենահարուստ լեզուն է:Այն մեղր բառի համար ունի 80 հոմանիշ,օձի համար`200,առյուծի`500,ուղտի`1000:Իսկ տարաբախտության գաղափարն արտահատելու համար ունի 4000 բառ ու բանաձև:
8)Որն է ամենամեծ գիրքը:
Աշխարհում ամենամեծ գիրքը,որ հրատարակվել է ԱՄՆ-ում,կոչվում է <<Հարավային կիսագնդի պատմություն>>:Գիրքը կշռում է 225 կգ, հստությունը`31սմ է:
9)Որն է աշխարհի ամենափոքր դպրոցը:
Աշխարհի ամենափոքր դպրոցը գտնվում է Գերմանիայի Նորդ-շտրանդիշմոր կղզում:Այն ունի միայն մեկ աշակերտ`13-ամյա Սվենը և մեկ ուսուցիչ,որը դասավանդում է 9 տարվա բոլոր առարկաները`երաժշտությունից բացի(այդ առարկան Սվենը սովորում է մասնավոր կարգով):Կղզում ընդամենը հինգ տուն կա` 18 բնակիչներով:
10)Որն է ամենափոքր ձին:
Ձիերի խմբի ամենափոքր կենդանին դա Արգենտինական ձին է:Նրա բարձրությունը 40 սմ է,քաշը`20կգ-ից ոչ ավելի:
0 коммент.:
Отправить комментарий