суббота, 5 января 2013 г.

10 փաստ "Deep Purple"-ի մասին



1. Ստեղծվելու պահին "Deep Purple"-ը կոչվում էր "Roundabout":
2. 
"Deep Purple" անունը վերցված է Փիթ Դե Ռոսի համանուն երգից, որը շատ էր սիրում Ռիչի Բլեքմորի տատիկը:
3. 
"Deep Purple"-ի առաջին երգիչն էր Ռոդ Էվանսը, որը խմբի հետ ձայնագրել է առաջին երեք ալբոմը (1967-1969): Յան Գիլանը միացել է "Deep Purple"-ին 1969 թվականին՝ Էվանսի հեռացումից հետո:
4. 
"Deep Purple"-ն ունեցել է 8 կազմ:
5. 
"Deep Purple"-ի առաջին կազմի անդամներից այսօրվա "Deep Purple"-ում է միայն Իեն Փեյսը:
6. 
"Deep Purple"-ը լիդեր չունի: "Մենք մի ընտանիք ենք",- բազմիցս նշել են DeepPurple-ականները:
7. "Black Night" հանրահայտ հիթը գրվել է Ռիք Նելսոնի "Summer Time" երգի տարբերակի հիման վրա:
8. 
"Deep Purple"-ն ամբողջ աշխարհում վաճառել է 100 միլիոնից ավելի սկավառակ:
9. 
"Deep Purple"-ն առաջին ռոք խումբն էր, որը հանդես եկավ հեղինակային նվագախմբային նախագծով:
10. "Smoke on the Water"-ը 426-րդ տեղում է "Rolling Stones"-ի հրապարակած 2009-ի "Բոլոր ժամանակների լավագույն 500 երգերի" ցուցակում:

0 коммент.:

Отправить комментарий