вторник, 8 января 2013 г.

Երկրի վրա ահարկու վայրերը շատ են: Մեզանից շատերը գուցե ապրում են այդպիսի վայրերի շրջակայքում: Ստորեւ ներկայացված նկարներով անդրադառնում ենք 10 վայրերի, որոնք չափազանց երկյուղալի են ընդհանուր տեսքի պատճառով, իսկ նրանց կապը կյանքի մութ կողմի հետ նրանց դարձնում է ավելի ահարկու:


10. Մանչակի Ճահիճը
Այստեղով շրջող ուրվականների մասին լեգենդներ, զանգվածային գերեզմաններ, ալիգատորներ եւ ահարկու տեսք ունեցող ծառեր: Այս ամենը պարզապես ահարկու կոմբինացիա է ստղծում Լուիզիանայւոմ գտնվող այս ճահիճին:




 9. «Cane Hill» գժանոցը
«Cane Hill»-ը խելագարների ապստարան էր, որ գտնվում է Լոնդոնում՝ Կրոդոյում: Այն գործում էր մինչեւ 1991 թվականը, մինչեւ այն ժամանակ, երբ, ըստ ամենայնի, բոլորը պարզապես հավաքվեցին ու հեռացան: Հիվանդներից մի քանիսին տեղափոխեցին այլ ապահով հաստատություններ: Շատ բժշկական սարքեր դեռ պահպանվում են:  







8. Բանգարի ավերակները
Բանգարը լքված քաղաք է, որ գտնվում է Հնդկաստանում՝ Ռաջասթանում: Այն հիմնվել է որպես արքայազնի պատերազմական գործունեությանը նվիրված հուշարձան եւ համարվում է ամենաշատ այցելվող վայրը երկրում: Այն հիմնվել է 1573 թվականին, բայց ենթադրյալ անեծքի պատճառով այն 1783-ին ի վերջո դարձել է լքված քաղաք: Տեղանքն այնքան շատ է այցելվում, որ ներկայումս չի թույլատրվում մուտք գործել տարածք արեւածագից հետո կամ մայրամուտից առաջ:





7. Ցենտրալիա
1962 թվականին Փենսիլվանիա նահանգի Ցենտրալիա քաղաքում հրշեջների մի խումբ վառեցին լքված հանքավայրի պոչամբարը՝ քաղաքը մաքրելու նպատակով: Ինչքան էլ, որ տարօրինակ է, բայց կրակը ավելի թեժացավ եւ շարժվեց դեպի ավելի խոր տեղեր. լքված ածուխի հանքը կրակի մեջ էր: Այդ ժամանակից մինչեւ հիմա այն վառվում է դատարկ փողոցների տակից: Ցենտրալիայի ամեն անկյունում թաքնված վտանգ կա` թունավոր գազեր, փլուզվող փողոցներ եւ մի քիչ կրակ:







6. «Դժոխքի դարպասները»
«Դժոխքի դարպասներ» կոչվող 328 ոտնաչափ (մոտավորապես 100 մետր) լայնությամբ փոսը գտնվում է Թուքմենստանում: 1971 թվականին հորատման ընթացքում տեղի ունեցած վթարի հետեւանքով փոսից վտանգավոր գազերի արտահոսք նկատվեց: Գիտնականները պարզեցին, որ լավագույն լուծումը դրանք այրելն է: Այսպիսով, սկսեցին այրել դրանք: Այդ ժամանակվանից սկսած այն անընդմեջ այրվում է, իսկ լուսարձակումը կարելի է տեսնել շատ հեռվից: Հայտնի չէ, թե երբ (եթե երբեւէ) կրակը կդադարի:








5. Տոֆետի սրբավայրը
Տոֆետի սրբավայրը գտնվում է Թունիսում: Այստեղ կան հազարավոր երեխաների գերեզմաններ, որոնք եւ պատճառ են հանդիսացել պատմաբանների համար ենթադրելու, որ նրանք կարող էին տուժած լինել Փյունիկի ժամանակներում իրականացված զոհաբերումից, երբ վայրը հայտնի էր «Կարֆագեն» անվանումով: Հնարավոր է, որ երեխաներին զոհաբերում էին, իսկ հետո ուտում, որովհետեւ այդ ժամանակ սովամահությունը տարածված երեւույթ էր տարածաշրջանում:   







4. «Actun Tunichil Muknal» քարանձավը
«Բյուրեղյա գերեզման» կոչվող գերեզմանը գտնվում է Բելիզում: Քարանձավում եւ մոտակա տներում կարելի է գտնել կմախքի մնացորդներ ու Մայաների հնագիտական արտեֆակտները: Այստեղի ամենահետաքրքիր «բնակիչը» «Բյուրեղյա կույսն» է՝ մի երիտասարդ աղջիկ, ով ենթարկվել է զոհաբերության: Նրա բրածոյացված ոսկորները փայլում են բյուրեղապակու նման` դարձնելով նրա կմախքն ավելի սարսափելի քան կարող է լինել սովորական կմախքը:




3. Պրիպյատ
Պրիպյատը, որ գտնվում է Ուկրանիայում, ուրվականային քաղաք է: Այն հիմնվել է որպես Չերնոբիլի աշխատողների հանգրվան, իսկ միջուկային աղետից հետո լքվել բնակիչների կողմից: Այցելությունները թույլատրելի են, բայց դրանք պիտի շատ կարճ լինեն: Այն ներկայացնում է ահարկու իրականություն, թե ինչեր կարող է անել միջուկային պատերազմը երկրի վրա:





2.Էոկիգահարա
Էոկիգահարան Ֆուջի լեռան մոտ գտնվող անտառ է՝ Ճապոնիայում: Այն նաեւ հայտնի է որպես «ծառերի ծով»: Այն այսչափ համբավ ունի, քանի որ շատ հայտնի վայր է ինքնասպանություններ գործելու համար, եւ ինչպես կարող եք տեսնել վերեւի նկարներում իսկապես ահարկու տեսք ունի: Ամեն տարի հետազոտական խմբեր են ուղարկում անտառ հանգուցյալների դիակներ հայտնաբերելու:






1.«Chauchilla» գերեզմանոց
Նասկան հայտնի է իր ստորգետնյա հսկայական նկարներով, իսկ դրան մոտ գտնվում է «Chauchilla» գերեզմանոցը: Տեղանքում կարելի է տեսնել Պերույի նախաիսպանական դարաշրջանից մնացած բազմաթիվ մարդկային մնացորդներ: Այն իրոք ահարկու վայր է: Այսպիսով, մյուս անգամ երբ այցելեք Նասկա, մոռացեք ստորգետնյա նկարների մասին եւ անպայման այցելեք «Chauchilla» գերեզմանատուն:
















2 комментария: