суббота, 5 января 2013 г.


Մեծ Բրիտանիայի 51-ամյա բնակիչ Փոլ Մեյսոնը, ով ոչ վաղ անցյալում կշռում էր 444 կգ և ճանաչվել էր աշխարհի ամենագեր մարդը, նիհարել է 292 կգ, հայտնում է Корреспондент-ը:

Այժմ 51-ամյա Փոլ Մեյսոնը կշռում է 152 կգ, իսկ իր քաշի երկու երրորդից նա ազատվել է վիրահատությունից հետո, որի արդյունքում նրա ստամոքսն այժմ դարձել է հավի ձվի չափ:

Նշվում է, որ նախկին փոստատարը պատրաստվում է նիհարել մինչև 88կգ, որից հետո նա ցանկանում է ազատվել ավելորդ մաշկից և սկսել լիարժեք կյանք:

Մեյսոնը պատրաստվում է իր փորձով կիսվել և գիրք գրել: Նա նաև ցանկանում է մեքենա վարել սովորել, սկսել իր սեփական ոսկերչական բիզնեսը և ընտանիք կազմել:

0 коммент.:

Отправить комментарий