Ելնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակից,հայ տղաներն ամուսնանալուց հետո հաճախ ստիպված են լինում ապրել ծնողների հետ:Որպեսզի այդ համատեղ կյանքը տանելի լինի ապրողների համար,չառաջանա ներքին կամ արտաքին,արտահայտված ու չարտահայտված թշնամություն,ոչ մեկի նյարդային համակարգը չխաթարվի,հարկավոր է պահպանել տուն մտնող հարսի հետևյալ իրավունքները:Հիմա կասեք ինչու հարսի...Որովհետև հարսը նոր մարդ է`ներդրած այդ ընտանիք,ազգակցական կապ չունի ընտանիքի մյուս անդամների հետ և կարող է հայտնվել բոլորը մեկի դեմ ենթագիտակցական կարգավիճակում....
1. Իր ծնած երեխային անուն դնելու իրավունք....
2.Ընտանիքի ընդհանուր բյուջեից գաղափար ունենալու իրավունք
3. Այդ բյուջեյի որոշ մասը,հատկապես իր ամուսնու աշխատավարձը տնօրինելու իրավունք
4. Իր ուզած հաղորդումը նայելու,ֆիլմը դիտելու,երգը լսելու իրավունք
5. Իր չուզած մարդկանց հետ չշփվելու իրավունք
6.Իր չուզած ճաշատեսակները չուտելու,շորերը չհագնելու իրավունք
7.Իր ծնողներին իր ուզած ժամանակ այցելելու իրավունք
8. Նոր ընտանիքում իր հարազատներին քննարկելն արգելելու իրավունք
9. Իր հարազատներին ոչ թանկարժեք նվերներ անելու իրավունք
10. Սկեսուրի և սկեսրաjրի` իրեն վերաբերող,բայց իր հետ չհամաձայնեցված որոշումներիը չընդունելու իրավունք:
Այսպես կպահպանվի նոր ընտանիք մտած մարդու կենսատարածքը և հայ ընտանիքը կլինի խաղաղ ու բեղուն...երկրին շատ քաղաքացնիներ եմ մաղթում...

0 коммент.:
Отправить комментарий