понедельник, 14 января 2013 г.



Նիհարելու այս տարբերակը հայտնի դարձավ Բեյոնսեի շնորհիվ: Dreamgirls ֆիլմում նկարահանվելու համար երգչուհին 10 օր խմում էր հատուկ «լիմոնադ», որի շնորհիվ կորցրել էր մոտ  10 կգ:

Լիմոնադը կոչվում է TheMasterCleanser  է:
Նախապատրաստում
Դիետայից 3 օր առաջ հրաժարվում եք մսից և կիսապահածոյացված մթերքներից: Փոխարինեք սրանք մրգերով և բանջարեղենով: Դիետայից 2օր առաջ անցեք հեղուկ սննդակարգի: 3-րդ օրը ճաշացանկում թողնում ենք միայն նարնջի թարմ հյութ և ջուր: Եթե քաղցը տանջի, կարող եք բանջարեղեն ուտել:
Դիետա
Լիմոնադի պատրաստման համար անհրաժեշտ է 3 միջին չափսի կիտրոն, 15 ճաշի գդալ թխկու օշարակ, 0.5 թեյի գդալ սև պղպեղ և 2 լիտր  գոլ, չգազավորված ջուր: Կիտրոնից պետք է քամել հյութն ու խառնել մյուս բաղադրիչերի հետ:  TheMasterCleanser-ը  խմվում է փոքր կումերով այն ժամանակ, երբ քաղցի զգացում է առաջանում:  Օրվա ընթացքում կարելի է օգտագործել 2.5 լիտր:
Ինչպես դուրս գալ դիետայից
Առաջին օրը թույլատրվում է միայն նարնջի հյութ, 2-րդ օրը կարելի է սկսել հեղուկ սննդի օգտագործումը, 3-րդ օրը ավելանում են մրգերն ու բանջարեղենը:
Այս դիետային շատ դժվար է հետևել հաճախակի քաղցի առաջացման պատճառով:  3-5 օրերին ֆիզիոլոգիական անհարմարությունը հասնում է իր պիկին, որից հետո սառնարանին մոտենալու սուր ցանկությունը կորցնում է սրությունը:
Լիմոնադե դիետան պետք չէ կրկնել ամենաքիչը մեկ տարվա ընթացքում:  Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս  երկար ժամանակ պահպանել այս դիետան: Ճիշտ է, դիետայի հեղինակը պնդում է,ո ր այն կարելի է  40-45 օր պահել, սակայն դիետոլոգները կտրականապես դեմ են դրան: Վերջիններիս կարծիքով՝ այս դիետայի հիմնական առավելությունը կիսապահածոյացված սննդամթերքից հրաժարվելն է: 
Բժշկի հետ խորհրդատվությունը նախքան դիետային հետևելը պարտադիր է: Շաքարախտով հիվանդների, խոց ունեցողների համար այս դիետան կտրականապես արգելված է:

0 коммент.:

Отправить комментарий