1. Այլմոլորակայինների գոյությունը
Չնայած նրան, որ այսօր կան բազմաթիվ սիրողական վիդեոներ, որտեղ այս ու այն կողմ են վազում ինչ որ անհայտ օբյեկտներ, միևնույն է, չկան կոնկրետ ապացույցներ, որոնք կբացահայտեն այս միֆը: Մեզանից շատերն են հավատում դրան, լսում այն մարդկանց, ովքեր պատմում են, թե ինչ որ ժամանակ եղել են այլմոլորակայինների մոտ և այլն: Բայց դրանք զուտ հիպոթեզների տեղիք են տալիս գիտնականներին, այլ ոչ թե կոնկրետ աղբյուր հանդիսանում լուծման համար:
2. Աստղագուշակություն և պայծառատեսություն
Աստղագուշակությունը կարելի է համարել մարդկությանը հայտնի ամենահին գիտությունը: Այն մեզ համար նույնպես խորթ չէ, որովհետև եկել է մեր նախնիններից, ովքեր դարեր շարունակ կայացրել են կարևոր որոշումներ, հիմնվելով կամ հենվելով գուշակությունների վրա: Հայտնի չէ, թե մոլորակների կամ աստղերի հետագծերը կամ տեղաշարժն ինչպես կարող է ազդել մարդու բնավորության վրա, դրա համար մենք հաճախ ասում ենք թե չենք հավբատում դրան, բայց տեղն եկած ժամանակ անգիր ենք անում հորոսկոպը կամ դրա նման հոդվածները: Շատերն էլ անխտիր հավատում են, որ իրենք անմիջականորեն կապված են այս կամ այն մոլորակի հետ:
3.Ծովահրեշներ
Ծեվահրեշները վիշապանման կենդանիներ են, որոնք ապրում են մեծ ծովերում կամ օվկիանոսներում և օժտված են մեծ ուժով: Նրանց գոյությունը նույնպես ապացուցված չէ գիտականորեն, այնպես, ինչպես սառցե մարդունը կամ Լոխ-նեսի հրեշինը: Սրա վերաբերյալ նույնպես կան շան նկարներ, վիդեոներ, բայց դրանք չեն կարող որևէ գիտական ապացույց դառնալ: Ծովահրեշների ոյությունը, մինչև չապացուցվի ռեալիստորեն, կմնա որպես միստիկական կերպարների բնությգրում...
4.Մարդկային և ոչ մարդկային ոգիներ
Ցանկացած մարդ, ով տեսել է ոգի, կարող է ասել, որ կա ապացույց ոգիների գոյության վերաբերյալ, բայց սկեպտիկները պնդում են, որ դա ուղղակի լույսի ներգործություն է կամ ներշնչանքի աղբյուր: Վերջիվերջո սա երբեք չի դառնա անառարկելի հարց, քանի որ շատ դժվար կլինի ապացուցել ոգիների մատերիական գոյությունը: Մենք էլ ենք անկասկած հավատում նրանց գոյությանը, լինի դա նյութական առարկա թե վերացական: Եթե մութ սենյակում մի բան շարժվում թ, կամ ձայներ են գալիս, առաջին բանը, որ գալիս է մր մտքում, դա ոգու առկայությունն է:





0 коммент.:
Отправить комментарий