Եթե նախկինում հայկական սիրված «Գիքոր» ֆիլմում Բազազ Արտեմի և նրա կնոջ' անկողնում, այն էլ հագնված վիճակում տեսարանը համարվում էր բաց, ապա այսօր այդ որակումը պարզապես ծիծաղելի է։ Որքան բաց, այնքան լավ. պարզվում է, որ սա է այն հիմնական չափանիշը, որն անհրաժեշտ է միանգամից «բում» անելու, հայտնի դառնալու, այնուհետև չմոռացվելու համար:
Նրանք երբեմն ոչ միայն կիսամերկ են հանդես գալիս, այլ՝ ամբողջովին մերկ։ Սա սովորական երևույթ է դարձել համաշխարհային ճանաչում վայելող աստղերի համար, մենք' հայերս, հատկապես վերջին շրջանում, նույնպես կարող ենք այդ պատկերն արձանագրել:
Ցավով պետք է նշել, որ հայ կնոջ կերպարը փոխվում է ամեն տարի։ Հատկապես հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչները գերադասում են որքան հնարավոր է շատ նկարահանվել բաց տեսարաններոմ։ Հարց է առաջանում՝ ինչու՞։ Ո՞րն է մերկանալու պատճառը։

Եվ հենց այդ մարդիկ են, փաստորեն, դառնում երեխաների համար ոչ ավել, ոչ պակաս չափանիշ։ Նրանք կամա–ակամա ցանկանում են նմանվել այդ մարդկանց իրենց հագուստներով, մազերի սանրվածքով և այլն ու դա դառնում է բարոյականության նորմ։
Հետաքրքիրն այն է, որ այդ նույն մարդը, ով կիսամերկ նկարվում է, փոխում է բազմաթիվ սիրեկաններ, կարող է հեռուստաեսությամբ կամ այլ լրատվամիջոցով շատ լուրջ դեմքով նստել ու խոսել ոչ ավել ոչ պակաս բարոյականությունից ու խրատներ տալ։ Նման մարդիկ շատերի համար դառնում են էտալոն։

Թեե որքանով է դա ճիշտ, թողնում ենք Ձեր դատողությանը և ներկայացնում հայ հայտնիներից մի քանիսի կիսամերկ լուսանկարները.
0 коммент.:
Отправить комментарий