суббота, 5 января 2013 г.

Սեր



Սերը գոյության սկիզբը և վերջն է: Առանց սիրո չկա կյանք: Դրա համար էլ սերն այն  է, ինչի առաջ խոնարհվում են իմաստուն մարդիկ:
Սեր . տարբեր հասկացություններ են մտնում այս 3 տառանոց բառի մեջ...սեր ծնողի ,  դիմացինի , ընկերների նկատմամբ...Սիրել նշանակում է ապրել, արարել: Այն մարդու ներշնչանքի աղբյուրն է:
Շատերը տառապում են սիրո պատճառով, սակայն պետք չէ տառապել: Երբ սիրում ես կամ սիրված ես, դա արդեն իսկ մեծ երջանկություն է :
Սերը ուրիշին երջանկացնելու, ուրիշին կարեկցելու մեջ է: Կա մի պատմություն, թե ինչպես երիտասարդն ու 
ծերունին զրուցում երջանկության մասին: Երիտասարդն ասում է, որ երջանկությունը հավանաբար գեղեցկության մեջ է: Ծերունին պատասխանում է` նայիր այն գեղեցկուհուն, չնայած իր արտասովոր գեղեցկությանը, նա դժբախտությունից լալիս է: Երիտասարդն ասում է` ուրեմն երջանկությունը հարստության մեջ է: Ծերունին կրկին պատասխանում է` նայիր այն մեծահարուստի տապանաքարին, չնայած իր հարստությանը` նա կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ: Երիտասարդը տարակուսած հարցնում է` այդ դեպքում ինչի մեջ է երջանկությունը: Ծերունին խորհուրդ է տալիս նրան նայել փոքրիկ տղային, որն արտասվում էր սատկած թռչնակի պատճառով: “Որդի’ս, իրական երջանկությունը սրտացավության մեջ է”,- ասում է ծերունին:
Սիրելի՛ս, որտեղ էլ լինես, ունեցիր հույս, հավատք եւ սեր, եւ հիշի’ր, որ դրանցից ամենամեծը սերն է: 
Սերը լինում է մաքուր, անարատ: Երբ սիում ես, պետք է սիրես ամբողջ սրտով ու հոգով:Եվ չպետք է սիրո մեջ լինի երկյուղ:<<Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որորվհետև երկյուղը տանջանքի ենթակա է, և ով երկնչում է , կատարյալ չէ սիրո մեջ>>

0 коммент.:

Отправить комментарий