Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են իրենց առաջնեկին: Այս մասին հայտարարել է ռեփերը Ատլանտիկ Սիթիում տեղի ունեցած համերգի ժամանակ` հավելելով, որ շնորհավորում է իր “ապագա մայրիկին” եւ այս իրադարձությունը համարում ամենահրաշալին իր կյանքում:
Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, ռեալիթի-շոուների հայազգի աստղը հղիության երրորդ ամսում է, ինչի մասին Քարդաշյանների ընտանիքը լռում էր այս ընթացքում:
Քլոյե Քարդաշյանը “Թվիթեր”-ի իր էջում գրել է, որ շատ դժվար է գաղտնիք պահել, երբ այդքան մեծ ընտանիք ունես, հատկապես, երբ չափազանց ուրախ ես:): Քույրերից Քորթնին էլ խոստովանել է, որ չէր համբերում, թե երբ կկարողանա ամբողջ աշխարհին պատմել այս երջանկության մասին:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ
0 коммент.:
Отправить комментарий