понедельник, 28 января 2013 г.

                                           Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը

Ամանորին Սելենա Գոմեսի և Ջասթին Բիբերի վեճի և բաժանման մասին esyes.am-ն արդեն պատմել է: Կարծես թե, նրանց վեճն ավելի խոր արմատներ ունի, քան կարելի էր պատկերացնել:
Օրերս ՅՈւՆԻՍԵՖ-ի բարեգործական համերգի ժամանակ Սելենա Գոմեսը կատարել է Ջասթին Թիմբերլեյքի «Cry Me A River» երգը՝ նշելով, որ այն արտացոլում է իր ծանր ապրումները: Մինչ երգը կատարելը Սելենան բեմից հետևյան է ասել. ««Cry Me A River» երգը շատ բան է նշանակում ինձ համար: Այն նկարագրում է իմ ներքին ապրումները: Վերջին ամիսներին ես ծանր ապրումներ եմ ունեցել: Տարօրինակ էր, տխուր…»:
                                                       Ջասթին Բիբերն ու Բարբարա Պավլինը


Նշենք, որ այս երգը դավաճանության մասին է, որը Թիմբերլեյքն գրել է Բրիթնի Սփիրսից բաժանվելուց հետո:
Վերջին շրջանում մեծ թափ են ստացել լուրերը, որ Ջասթինը սիրավեպ Victoria s Secret-ի 19-ամյա մանեքենուհի Բարբարա Պավլինի հետ, ինչն էլ Սելինայի և նրա հարաբերությունների խզման պատճառ է դարձել:

Տեսահոլովակն`այստեղ:

0 коммент.:

Отправить комментарий