понедельник, 7 января 2013 г.

Հետաքրքիր Փաստեր (մաս 1)


** Լեոնարդո դա Վինչին երկար ժամանակ չէր կարողանում 2 բնորդ գտնել << Խորհրդավոր ընթրիք>>-ի կենտրոնական կերպարներին պատկերելու համար: Ի վերջո , Քրիստոսի բնորդ է դառնում եկեղեցական երգչախմբի երգիչներից մեկը: Եվս 3 տարի նա փնտրում է Հուդայի բնորդին և մի օր հանդիպում մի կեղտոտ հարբեցողի, ում հրավիրելով պանդոկ ,անմիջապես սկսում է պատկերել որպես <<Հուդա>>: Երբ վերջինս ուշքի է գալիս ,խոստովանում է ,որ նա արդեն բնորդել է նկարչին 3 տարի առաջ ,երբ երգում էր երգչախմբում : Այդ ժամանակ նա մարմնավորել էր Քրիստոսի կերպարը:

** Լյուդովիկոս 14-րդի օրոք է գործածության մեջ մտել պատառաքաղը:

** YouTube-ն ստեղծվել է Չադ Հարլիի, Սթիվ Չենի ու Ջեյվիդ Կարիմի կողմից, որի հասցեն գրանցվել է Սբ. Վալենտինի օրը (14 փետրվարի, 2005թ.)…: YouTube-ի բոլոր երեք տերերը աշխատել են Paypal-ում, երբ սկսել են այս նախագիծը:YouTube-ում գրանցվածների 70%-ը ԱՄՆ-ից է, գրանցվածների 50%-ը 20 տարեկանից փոքր են: YouTube-ում 60 օրում ավելացվում է ավելի շատ տեսանյութ, քան ամերիկյան երեք խոշոր հեռուստաընկերությունները կարող են ստեղծել 60 տարում: Անհրաժեշտ է ավելի քան 1000 տարի, որպեսզի նայել youtube-ի բոլոր տեսանյութերը /եթե այդ ընթացքում տեսանյութերի թիվը չավելանա/:Google-ը գնել է YouTube-ը 2006թ.-ին` 1,65 միլիարդ դոլլարով:

** Տիտանիկն առաջին նավն էր, որ օգտագործել է SOS ազդանշանը:

** Նոր հակադեպրեսսանտների կատալոգը ամեն տարի հաստանում է 3 սանտիմետրով:

** Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է: Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10 սմ-ի: Շան թաթի չափսն է 40-41 սմ: Իսկ աշխարհի ամենափոքր շունը Բու-Բու-ն է, որի բոյը 10 սմ է, իսկ քաշը 680 գրամ:

** Հնդկաստանում խաղաքարտերը կլոր են:

** Կետերի և դելֆինների ուղեղի կիսագնդերը քնում են հերթով, այդ պատճառով այս կաթնասունները քնում են «կիսով չափ»` շարունակելով լողալ ու շնչել:

** Սահարայի անապատում մի անգամ` 1979թ.-ի փետրվարի 18-ին, ձյուն է եկել:

** Կապույտ կետի լեզուն ավելի ծանր է քան հասուն փիղը:

** Իսկ գիտե՞ք, որ մարդու ոսկրերը իրենց ամրությամբ գերազանցում են երկաթին և գրանիտին:

** 2010-ին օրական միջինում ուղարկվել է 293 մլրդ նամակ, ընդ որում` 89%-ը պարունակել է անցանկալի գովազդ: Pingdom-ի տվյալներով` աշխարհում կա 152 մլն բլոգ և 2,9 մլրդ էլ-փոստի ըքաունթ` գրեթե Երկրի բնակչության կեսը:Հաշվետվության համաձայն` 2010-ի հունիսի դրությամբ ինտերնետ օգտագործողների թիվը հասել է 1,97 միլիարդի, իսկ կայքերի թիվը` 255 միլիո…ն` 21,4 մլն ավելի, քան 2009-ին:

** Իսկ դուք գիտե՞ք, որ ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոյի "Թշվառներ" վեպում է: Այն կազմված է 823 բառից.

** Եթե բոլոր չինացիները կանգնեն աթոռին և միաժամանակ ցատկեն ներքև, երկիրը ուղեծրից դուրս կգա:

** Բուսական աշխարհի 85%-ը գտնվում է օվկիանոսում:

** Բևեռային "Սպիտակ" արջերի մաշկը սև է, իսկ մորթին անգույն.

** Հավի ամենաերկար թռիչքը գրանցվել է 13 վայրկյան:

** Անգլերեն այբուբենում ամենաշատ օգտագործվող տառը "E" տառն է:

** Անգլերեն այբուբենում ամենաքիչ օգտագործվող տառը "Q" տառն է:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ

0 коммент.:

Отправить комментарий