суббота, 5 января 2013 г.




Հերթական հանելուկը բժիշկների համար դարձել է 81-ամյա Ալան Մորգանը` Բատվիկ քաղաքից, որը գտնվում է Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում:
Բժիշկները տարեց մարդու մոտ ախտորոշել են գլխուղեղի հիվանդություն` աֆազիա, որի դեպքում մարդն ընկնում է կարճատև կոմայի մեջ և խախտվում է խոսքը: Այս հիվանդությունը որոշ թվով մարդկանց մոտ վեր է հանում լեզվական ունակությունները:
Ալանը վաղ հասակում ապրել էր տատիկի մոտ` Ուելսում, սակայն այդպես էլ չէր սովորել ուելսերենը: Հիվանդության ի հայտ գալուց հետո սկսել է խոսել այդ լեզվով` բոլորովին մոռանալով մայրենի անգլերենը:
81-ամյա տղամարդը ստիպված էր նորից սկսել անգլերեն սովորել, ինչը նրա մոտ դժվարությամբ էր ստացվում: Սակայն, ի վերջո, նա կարողացավ կրկին սովորել իր մայրենի լեզուն: Իսկ ինչ վերաբերում է ուելսերենին, Ալանն այս լեզուն կրկին մոռացել է,- գրում է ТСН-ը:

0 коммент.:

Отправить комментарий