среда, 16 января 2013 г.


Ինչպես միշտ իմ բողոքը ուղղված է «Բիլայնի» ինտերնետ կապին, որը չի կարելի կապ համարել: Շատ պարտաճանաչ անջատում են ինտերնետը, եթե մեկ ամիսը լրացած է լինում, բայց մոռանում են պարտաճանաչ կապ ապահովեն: Երբ զանգահարում ես 0611, ասում են` մոտեցեք գրասենյակ, մոտենում ես գրասենյակ, ասում են` զանգեք 0611, չես հասկանում` իրա՞նք են հիմար, թե՞ դիմացինին են դնում հիմարի տեղ: Բավական ա էլի, ամեն ամիս շորթում եք մինիմալ 6000 դրամ, չեմ ասում մնացած սակագների մասին  և խաբում մարդկանց, թե իբր 3Գ կապ կապահովենք, ու երբ զանգում ես, բողոքում, որ քո հարցին լուծում տան, մի բան են ասում` ներողություն ենք խնդրում, մենք ձեր հայտը կներկայացնենք: Թե ասա՝ ձեր ներողությունը ձեզ պահեք, որպես անձ պարտավորվեք բաժանորդին ներողություն հայտնեք, իսկ որպես «Բիլայնի» աշխատող պետք չի, պետք է նորմալ կապ ընդամենը:

0 коммент.:

Отправить комментарий