среда, 9 января 2013 г.

Բոլորս գիտենք, որ աշխարհը արդեն կապնվել է ինտերնետի հետ և գիտենք թե ինչ է ներկայացնում իրենից: Հենց ինտերնետը փոխարինեց ընթերցանության թերթի պրակտիկան: Եվ ձեզ եմ ներկայացնում ինտերնետի ստեղծողներին:

1. Վինթ Սերֆ (1943) և Բոբ Քան (1938) - «Ինտերնետի հայր» Վինթ Սերֆը Բոբ Քանի հետ միասին ստեղծեցին «TCP/IP» կապի արձանագրությունների հավաքակազմ և դա մի լեզու է, որն օգտագործվում է համակարգչում, խոսել միմյանց հետ ցանցում: Վինթ Սերֆը մի անգամ ասել է, որ ինտերնետը բնակչության հայելի է:



2. Թիմ Բեռներս-Լի (1955) - «World Wide Web» (WWW.)-ի հեղինակը, թարգմանաբար նշանակում է՝ «համաշխարհային լայն ցանց»: Նա գրել է առաջին համաշխարհային ցանցը և սերվերը ու ստեղծել է հղումներ կամ hypertext»  առցանց տեղեկատվության տարբեր ֆոնի կտորներ:
Նա այժմ պահպանում է ինտերնետի չափանիշները և շարունակում է կատարելագործել իր դիզայնը «World Wide Web Consortium» (W3C)-ում, որպես տնօրեն:

3. Ռեյ Թոմլիսոն (1941) - Ծրագրավորողը, որը հայտնի է «Email-ի հայր» մականվամբ, հնարավորություն է տվել հաղորդագրություններ գրել տարբեր վայրերում տեխնիկական մեքենաներով և նա եկել է «@» ֆորմատի նշանով Email հասցեների համար: Այսօր, ավելի քանի միլիարդավոր մարդիկ փոխանակվում են E-mail նամակներով:

 4. Մայքլ Հարթ (1947-2011) - «eBooks-ի հիմնադիրը» սկսեց ոչնչացնել անտեղյակությունն ու անգրագիտությունը: Նա սկսել է ստեղծել «Gutenberg» ծրագիրը և համարվում է աշխարհի առաջին էլեկտրոնային գրադարանը և նա փոխեց կյանքը, ու բոլորին հնարավորություն տվեց գնել գրքեր ինտերնետից և զարգացնել ինտելեկտը: Հավաքածուն ընդգրկում է հանրային դաշտում և հեղինակային իրավունքով պաշտպանված է գործերի թույլտվությամբ:
5. Գարի Թուերք - Սպամը հին մարքեթինգային տեխնիկա է: Ստեղծողը առաջին անգամ նամակ ուղարկեց զանգվածային էլ.փոստով «VAX» համակարգերի Arpanet Digital’s նոր «T-series» համար: Նա չէր գիտակցում, որ ուղարկել էր աշխարհում առաջին սպամ նամակը:
6. Սքոթ Ֆալման (1943) - «Սմայլիկներ» ստեղծողը կարծում էր, որ հուզապատկերակը օգնում է տարբերակել հաղորդագրությունները, որոնք պետք է ձեռնարկվեն ինչպես հումորով, այնպես էլ լուրջ բնույթով: Այժմ բոլորն էլ օգտագործում են սմայլերը՝ հաղորդագրություններում, չաթում և էլ. փոստում:
7. Յարկո Օյկարինեն (1967) - «Ինտերնետ Չաթի» ստեղծողը մշակել է առաջին իրական չաթ գործիքը, Ֆինլանդիայում հայտնի է որպես «Ինտերնետ էստաֆետա չաթ»: Երբ Իրաքը ներխուժեց Քուվեյթ ռադիոն և հեռուստատեսությունը անջատվել էին, իսկ էստաֆետա չաթի շնորհիվ արդիական տեղեկություն կարողացել էր տարածել:
8. Ռոբերտ Մորիս Տեպեն (1965) - Աշխարհի հայտնի հաքերներից մեկը, «վիրուս» ստեղծողը: Վիրուս հասկացությունը եզակի համեմատություն է սովորական հաքերության հետ: Նա աշխատում էր մի փոքր ծրագրի հետ կոդավորված վիճակով և ստեղծեց «Մորիս Որդ» վիրուսը:
9. Մարկ Անդրեեսեն (1971) - «Netscape Navigator-ի» հեղինակը հեղափոխել է ինտերնետ նավարկությունը: Նա նաև «Ning»-ի հիմնադիրն է և տերը ու մի քանի կայքերի ներդրողն է այդ թվում՝ Digg-ի, Plazes-ի և Twitter-ի:
10. Դեվիդ Բոնետ (1956) -  Նա «Geocities-ը» հիմնադրել է դեռևս 1994 թվականին Ջոն Ռեզների հետ: Այն աճում է, դառնում է ամենամեծ համայնքը ինտերնետում, իսկ 2009 թվականի հոկտեբերի 27-ին ընկերությունը փակում է ծառայությունը:
11. Սաբեեր Բհաթիա (1968) - «HTML-ի» ստեղծողը: Երբ նա թերթերում կարդաց, որ Microsoft-ը պատրաստվում է վճարել 400 մլն դոլար «HTML-ի» համար, նա համաձայնվեց: 1998 թ.-ին նա արժանացել է տարվա «Գործարար մարդ» անվանակարգման, իսկ 2002թ.-ին Նյու Յորքյան «Time» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»:
12. Լարրի Փեյջ և Սերգեյ Բրին (1973s) - Աշխարհահռչակ «Google-ի» հիմնադիրները: Նրանք փոխեցին ինտերնետում որոնման ճանապարհը և մինչ այժմ աշխարհում շարունակում են որոնումներ կատարել հենց դրանով: 1998թ.-ից սկսած շարունակում է աճել որոնման համակարգը և այն աշխարհում ամենաշատ այցելվող կայքն է:

 13. Բիլ Գեյթս (1955) - Մայքրոսոֆթի (Microsoft) հիմնադիրը:

14. Սթիվ Ջոբս (1955-2011) - «Apple-ի» հիմնադիրը ամբողջ աշխարհը գրեթե փոխել է և մինչ այժմ բոլորը շփվում են, խաղում են հեռախոսով և համակարգչով: Նա պարզ վեբ դիզայնի շքեղ վարպետ էր: Apple-ի և Սթիվ Ջոբսի պատմությունը չի մոռացվում և նա մնում է ժողովրդի կիրքն ու հանճարը:

15. Դևիդ Ֆիլո (1966) և Ջերի Յան (1968) - «Yahoo!-ի» ստեղծողները զարգացրել են իրենց կայքը և դրանում հնարավորություններ է ընձեռնվում շփվել մարդկանց հետ, որոնումներ կատարել, տեղեկություններ ստանալ և այլ բաներ անել: «Yahoo-ի» հապավումն է “Yet Another Hierarchical Officious Oracle” (Եվս մեկ հիերարխիկ ջղայնացնող գուշակ): Նրանք ընտրեցին անունը, որոհվետև նրանց դուր եկավ Yahoo!-ի գլխավոր սահմանումը՝ «կոպիտ, միամիտ, անտաշ»:

 16. Բրեդ Ֆիտցպատրիկ (1981) - «LiveJournal-ի» ստեղծողը: Դա ամենավաղ հայտնի բլոգ ծրագրերից մեկն է: Նա ինտերնետում գրանցված է «bradfitz» մականունով: Նա նաև տարբեր անվճար ծրագրերի պրոյեկտների հեղինակ է, ինչպիսիք են memcached-ը, որը օգտագործվում է «LiveJournal-ում», «Facebook-ում» և «YouTube-ում»: LiveJournal-ը» շարունակում է մինչ այժմ, որպես օնլայն համայնք, որտեղ մարդիկ կարող են կիսվել իրենց կյանքը բլոգի միջոցով:


17. Պիտեր Թիել (1967) - Ինտերնետ «PayPal-ը» հնարավորություն է տալիս մարդկանց ակնթարթորեն գումարներ փոխանցել միմյանց: Հիմնադիրը 31 տարեկանում ստեղծեց «PayPal-ը» և «eBay-ին» վաճառեց 1,5 մլրդ դոլլարով:
18. Պիեռռե Օմիդյարը (1967) - Ստեղծել է «eBay» օնլայն շուկան, որը մարդիկ կարող են գնել և վաճառել այն ամենը, ինչ կարող են: Նա ասել է, որ նրա մեծագույն ուժն է պատկերացումը մարդկային բնության մեջ:
19. Ջիմմի Ուելս (1966)  - Նա հիմնադրել է աշխարհի ամենամեծ «Wikipedia» հանրագիտարանը, որը կրում է հոդվածներ և դրանք կարող են հեշտությամբ խմբագրել մուտք գործողների կողմից: «Wikipedia-ն» մեկնարկել է 2001-ին և ներկայումս ամենահանրաճանաչ գլխավոր տեղեկատու աշխատանքն է ինտերնետում:


20. Ստյուարտ Բաթերֆիլդ և Քեթրինա Ֆեյք - «Flickr» կայք ստեղծողները:
21. Նիկլաս Զենստրոմ (1966) - Զենստրոմը ստեղծեց ամենաարագ հաղորդակցության միտումը պատմության մեջ, որն անվանեց «Skype»: Աշխարհում ավելի քան միլիարդավոր օգտվողներ զանգեր են կատարում և հեռախոսով և համակարգչով:


22. Մեթ Մուլենվեգ (1984) - Երիտասարդը հիմնադրել է աշխարհի ամենաշատ օգտագործվող բաց կոդավորված բլոգ ծրագիրը՝ «WordPress-ը»:
23. Չադ Հառլի, Սթիվ Չեն, Ջեուեդ Քարիմը միասն աշխատել են «PayPal-ում»: Նրանք ավելի ուշ սկսել են աշխատել ինտերնետի վրա, որն էլ ստեղծեցին «YouTube» աշխարհահռչակ վիդեոկայքը: Այդ կայքը օրական հեռարձակվում է 100 միլիոն կարճ տեսանյութեր: 1,5 տարի հետո «Google-ը» գնեց «YouTube-ը» 1,65 մլրդ դոլլարով:
24. Մարկ Ցուկերբերգ (1983) - Մարկը հիմնադրել է «Ֆեյսբուքը» 2004 թվականին: Նա ստեղծել է այդ կայքը ուսանողների համար, որպեսզի պահպանեն կապը ընկերների հետ: status update-ը եղել է առաջին վերածնունդը, որը դա պատմում է թե ինչ է կատարվում ներկա պահին և թե ինչ է լինելու հետագայում: Ցուկերբերգը իր միլիարդներով ու իր կայքով համարվում է ամենահայտնի և ամենահարուստներից մեկը աշխարհում:
25. Ջեք Դորսի (1975) - «Twitter-ի» հիմնադիրը, նախահայրը և ներկայիս գործադիր տնօրենը:
26. Ջեֆ Բեզոս (1967) - «Amazon-ի» հիմնադիրը: Ջեֆ Բեզոսը ստեղծել է աշխարհի խոշորագույն օնլայն Amazon խանութը, որի օրիգինալ անվանումն է «Cadabra Inc.»:

0 коммент.:

Отправить комментарий