Հունվարի 9-ին Ապոֆիս երկնաքարը կթռչի Երկրի կողքով' մոտենալով 14,46 միլիոն կմ: Տիեզերական մարմնի այդ թռիչքը մոլորակի համար վտանգավոր չէ, սակայն դրա հետագա մերձեցումը կարող է հետեւանքներ ունենալ:
Ըստ NASA-ի տվյալների' արդեն 2029թ. 300 մ-անոց աստղաքարը կթռչի ընդամենը 36 հազար կմ հեռավորությունից:
Աստղակերպն անվանել են հին եգիպտական կործանարար աստծո անունով, որն ապրել է ստորգետնյա աշխարհում և փորձել ոչնչացնել արևը:
Գոյություն ունեն Երկրի հետ աստղակերպի բախման մի քանի սցենարներ: Ավելի ճշգրիտ հաշվարկների համար, դեպի աստղակերպ ծրագրվել է ուղարկել ավտոմատ հետազոտական կայան, սակայն դեռ աստղակերպին հետևում են աստղադիտակների միջոցով:
Երկնաքարի մոտեցումը կարելի է դիտել slooh.com կայքում:
0 коммент.:
Отправить комментарий