вторник, 29 января 2013 г.



Ամերիկացի գիտնականները ցնցող հայտնագործություն են կատարել. պարզվում է, որ քնի մեջ խռռացնելը ավելի վտանգավոր է առողջության համար, քան` ծխելը եւ գիրանալը:
Բանն այն է, որ խռռացնելը հանգեցնում է քներակի պատերի հաստացման, որը արյուն է հասցնում ուղեղին: Դրա հետեւանքով զգալիորեն աճում է սրտի նոպայի ռիսկը, հաղորդում է «Ռաուտը»:
Գիտնականները հայտնաբերել են, որ խռռացնելը շատ ավելի հաճառ է հանգեցնում սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների:
Հետազոտությանը մասնակցել է 18-50 տակենա 54 մարդ: Սկզբում ստուգել են բոլոր նրանց քներակի հաստությունը: Հետազոտողները պարզել են, որ խռռացնողների մոտ քներակի պատերն ավելի հաստ են:
Հատկանշական է, որ կանանց 25 եւ տղամարդկանց 40 տոկոսը քնի ժամանակ մշտապես խռռացնում է: Գիտնականները պնդում են, որ այդ իրավիճակը նույնքան լուրջ է, որքան զարկերակային ճնշման բարձրացումը:

0 коммент.:

Отправить комментарий