1. Գրանցվեք միայն ձեր իսկական անուն-ազգանուններով: Ոչ մի Sirun Hreshtak և Lkti Massivci. սա ձեզ համար одноклассники.ru-ն չի:
2. Եթե ինչ-որ մեկի հետ գոնե 30 mutual friend չունեք, ապա ընկերության առաջարկ մի ուղարկեք. դրա համար գոյություն ունի subscribe:
3. Եթե մտածում եք, որ ձեր ոչ այդքան էլ հաճելի գործընկերուհին կամ գործընկերը չի նկատի, որ չեք ընդունել նրա ընկերության առաջարկը, ապա չարաչար սխալվում եք. նա դա կնկատի:
4. Մի լայքեք ու մի մեկնաբանեք ձեր ընկերների թշնամիների ստատուսներն ու նկարները. ձեր ընկերները կտեսնեն դա և ճիշտ չեն հասկանա ձեզ:
5. Պետք չէ ընկերության առաջարկ ուղարկել նախկին ընկերոջ ներկայիս ընկերուհուն. կարելի է ԼՈւՌ նայել նրա նկարներն ու հեռվից պատրաստվել հակահարվածի:
6. Ձեր էջում մի ավելացրեք ձեր նոր սիրեցյալի երեխայի նկարները. իսկական մայրը չի գնահատի ձեր մայրական բնազդի արտահայտումը:
7. Մի լայքեք ձեզ դուր եկած մարդու հին նկարները մինչև երրորդ ժամադրությունը. ձեր հետաքրքրվածությունը չափազանց ակնհայտ կլինի:
8. Պետք չի խուսափել ավելացնել պուճուր բալիկների և փիսիկների նկարներ, բայց դաստիարակված մարդն անպայման նկարի վերևում պետք է գրի` «Ներեցեք, մենք արդեն 3 տարեկան ենք»:
9. ԵՐԲԵՔ մի ավելացրեք ինչ-որ մեկին ինչ-որ խումբ առանց նախապես հարցնելու. դրա համար մահվան են դատապարտում:
10. Մի զայրացեք ձեր ծնողների ոչ ադեկվատ մեկնաբանություններից. նրանք էլ են մարդ, նրանք էլ արտահայտվելու իրավունք ունեն:
11. Ծննդյան օրվա event բացելիս մի մոռացեք այն private դարձնել. հակառակ դեպքում քաղաքի կեսը ձեզ հյուր կգա:
12. Մի տարածեք կենդանիների, մարդկանց, իրերի կորստի կամ այլ դժբախտ պատահարների հայտարարություններ, մինչև չհամոզվեք դրանց թարմության և ճշմարտացիության մեջ:
13. iPhone: Պետքարան: Հայելի: Այս երեք երևույթների համադրությունն արգելված է:
14. Ռադ եղեք ձեր MyCalendar և TopFace հավելվածներով:
15. Եթե չաթում խոսելու ժամանակ նա առաջարկում է մի գավաթ սուրճ ըմպել, ապա, ԱՅՈ՛, դա ժամադրություն է:
16. Մի գրեք ստատուս այն մասին, որ նախագահի թեկնածուները փթիր են և խնդրեք լայքել, եթե համաձայն են. թողեք, որ ամեն մեկն ինքը որոշի ինչ լայքել և ինչ չլայքել:
17. Եթե ուզում եք, որ մարդիկ ձեր հանդեպ բարիդրացիական վերաբերմունք ունենան, ԼԱՅՔԵՔ նրանց ստատուսները, լինքերն ու նկարները:
18. Միևնույն ժամանակ մի լայքեք շատ հաճախ. ձեր լայքը կկորցնի իր արժեքը:
19. Ստատուսն այն մասին, թե որքան միայնակ ու դժբախտ եք դուք, միայն ու միայն խղճահարություն կառաջացնի ձեր հանդեպ, ոչինչ ավելին:
20. Մի աղաչեք լայքել ձեր մորաքրոջ աղջկա կամ շան նկարը, եթե այն մասնակցում է մրցույթի. զզվցրիք թողիք:
0 коммент.:
Отправить комментарий