четверг, 28 февраля 2013 г.


Փորձեցին բարուրի մեջ ճնշել արցախյան շարժումը, բայց չստացվեց: Հայազրկեցին հայերից Բաքուն, Գանձակը, հարյուրավոր բնակավայրեր: 

Բայց հային ջարդել չստացվեց: Հայը վրեժխնդիր եղավ անմեղ մարդկանց կոտորածի համար: Ռազմի դաշտում: 

Արցախը մեծամասամբ ազատագրված է: Բայց Շահումյանը սպասում է: Գետաշենը սպասում է: Չարդախլուն սպասում: Գանձակը սպասում է:

Սումգայիթի ջարդերի ժամանակ, երբ կարդում ես գործի նյութերը, հայերը դիմադրել են: Դանակով, կացինով, եռացրած ջրով, ինչ ձեռքի տակ ընկել ա: Շատերը հասցրին փրկվել՝ շնորհիվ իրենց հայրերի և եղբայրների անձնազոհության:

Ողորմի մեր արցախյան ազատամարտի առաջին զոհերին:
Հիշում ենք:
Սգում ենք:
Հարգում ենք:

0 коммент.:

Отправить комментарий