Եվրոպայում մթերքի մեջ ձիու մսի առկայության սկանդալի թեժ շրջանում The Sun-ը ի մի է բերել ևս 10 ոչ այնքան հաճելի անակնկալ, որոնք տարբեր ժամանակներում մարդիկ հայտնաբերել են իրենց ուտելիքի մեջ: Աղբյուրը նշում է, որ ներկայացված են ոչ միայն ամենատարօրինակ, այլև 10 ամենազզվելի «գտածոները»:
Եվ այսպես շարքը բացում է սատկած մուկը՝ քարիի սոուսի մեջ (2009): 2008-ին Քորնուելում մեկ այլ կին դանակ հայտնաբերեց սենդվիչի միջից: 2009-ին Ֆլորիդայում զովացուցիչ ըմպելիքի սիրահարը պետք է Pepsi-ի միջից գորտ հայտնաբերեր:
Բոսթոնում մի մարդ շոկի մեջ էր, երբ իր խաղողի միջից «Սև այրի» սարդ հայտնաբերեց: 2010-ին Հյուսիսային Իռլանդիայում մի կին իր հացի միջից ջեռոցի ձեռնոց գտավ: Հացթուխները տուգանվեցին 750 ֆունտով:
2010-ին 9-ամյա Ջորջիան հավի գլուխ հայտնաբերեց հավի թևիկների տուփում: Վաճառողը նրան 50 դոլարի գինի ու գարեջուր հյուրասիրեց: Ավելի հասուն մի շվեդուհու ավելի զզվելի անակնկալ էր սպասում՝ պահպանակ կաթի մեջ:
Բրիտանական ընտանիքը սննդի կետերից մեկում իր երեխայի՝ հավով սենդվիչի միջից շիշ լվանալու 5 մատնաչափանոց խոզանակ գտավ: Այս դեպքում բանը միայն շոկով չավարտվեց. նրա լեզուն վնասվել էր և արնահոսում էր: 6 օր անց հիվանդանոցում նրա աղիքների միջից ևս մեկ ասեղ գտնվեց:
Իսկ մեկ այլ մարդ, այս անգամ՝ քաղցրակեր, քիչ մնաց մարդակեր դառնա. նրա եփովի քաղցր կրեմի մեջ մարդու մատ կար:
0 коммент.:
Отправить комментарий