пятница, 1 февраля 2013 г.



Աշխարհի ամենամեծ զմրուխտը աճուրդի է հանվել Western Star աճուրդի տանը, որը գտնվում է Կանադայի Բրիտանական Կոլումբիա մարզում: Թանկարժեք քարի քաշը կազմում է 57.000 կարատ, ինչը հավասար է 11.5 կգ-ի, գրում է luxurylaunches.com-ը:


Զմրուխտը կոչվում է Teodora, ինչը թարգմանաբար նշանակում է «Աստծո պարգև», իսկ պեղել են այն Բրազիլիայում, հետո տեղափոխվել Հնդաստան, այնուհետև  Կանադա:


Աշխարհի ամենախոշոր զմրուխտի սեփականատերը Ռեգան Ռինին է, ով այդ քարը գնել է հնդիկ վաճառականներից 1.15 մլն դոլարով:

0 коммент.:

Отправить комментарий