-Բարև՝ Կռվարար տղա....
Կարո՞ղ ենք ենթադրել,որ այն քննադատությունները,որոնք վերաբերվում էին
Սենչոի ռեպին համապատասխանում են իրականությանը։
-Բացարձակապես, Սենչոյի ռափը թերևս ինձ համար հայաստանում ամենաստացվածներից
մեկն է ու այդ քննադատական տեքսը նախապես պլանավորված է եղել ու համաձայնեցված
երկու կողմերիս միջև:
-ՈՒ՞մ մոտ առաջինը ծագեց,այդ զավեշտալի և մեծամասնության
հետաքրքրությունը շարժող կռվի մտահաղացումը.
-Դե առաջարկությունը իմ կողմից եղավ իսկ պատասխանը միանշանակ՝ Այո։
-Կարելի է ենթադրել,թ՞ե դա PR էր՝ Ձեր 2-ի համար.
-Մենք ամենասկզբից այլ խաղ էինք պլանավորել, բայց մի քանիսի սուր միջամտության
պատճառով բացվեցինք ժամանակից շուտ: Իրականում եթե սառը դատես այո՝ ինչ որ տեղ
PR էր:
-Միթ՞ե կար ճանաչվածության խնդիր.
-Այս դեպքում դա չէր նպատակը, թե ես, թե Սենչը քիչ թե շատ ունենք մեր լսարանը, այստեղ
հարցն այն էր թե ով իրեն ոնց կդրսեվորեր, ավելի շատ ուզում էինք հասկանաինք թե ոնց են
մարդիկ իրենց պահելու: Չնայած, որ ամենասկզբից էլ գիտեինք, որ լսարանների բախում է
լինելու, բայց, որ այս աստիճանի սկսելու էին ոչ պատշաճ կերպով արտահայտվել թե
միմյանց նկատմամբ և թե մեր, այ դա արդեն մի քիչ չէինք պատկերացնում:
-Իսկ Ձեր պլանաորված խաղը ինչպիսի՞ ավարտ պետք է ունենար.
-Այ դա արդեն առայժմ չեմ ուզում բարձրաձայնել հարգելի պատճառներով։
-Փաստորեն,սպասե՞նք վիճաբանության շարունակությանը.
-Վիճաբանություն որպես այդպիսին չի էլ եղել ու չի էլ լինի ուղղակի որպես եզրափակում ինչ
որ բան է լինելու։
-ԵՎ վերջում ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք՝ դուք և Սենչոն.
-Սենչոյի հետ մենք՝ 1000 տարվա ընկերներ ենք ու այդպես էլ շարունակվելու է:
0 коммент.:
Отправить комментарий