пятница, 15 февраля 2013 г.


Պարբերաբար տեսնում եմ, թե ինչպես են հայտնի հաղորդվարները կամ տարբեր սերիալներում օլիգարխի, օրենքով գողի մարմնավորող, երբեմն էլ ոչ այնքան մեծ դերով հանդես եկող դերասաններն օգտվում երթուղային տաքսիներից: Նրանցից ոմանց ուղևորները ճանաչում են, հարց ու փորձ անում, երբեմն էլ վճարում նրանց փոխարեն :)

Հաղորդավարուհի Աննա Գրիգորյանն  էլ է դեռևս երթուղային տաքսիներից օգտվում, ինչպես նաև երգչուհի Նարինե Դովլաթյանը: Կարծում եմ` սրա  մեջ  ոչ  մի վատ բան չկա, քանի որ ոչ միշտ են մարդու հայտնիությունն ու գրպանի պարունակությունը ուղիղ համեմատական միմյանց:

Չմոռանամ ասել նաև, որ նույնիսկ քաղաքական գործիչներից Րաֆֆի  Հովհաննիսյանն է երբեմն երթուղային տաքսիներից օգտվում` գուցե շարքային քաղաքացուն առավել մոտ լինելու համար, իսկ իջնելիս էլ վճարում է բոլոր ուղևորների փոխարեն :

0 коммент.:

Отправить комментарий