Առաջարկեք փոքրիկին խաղալ տիկնիկների հետ: Նստացրեք նրանց սեղանների մոտ կամ պարզապես տեղավորեք դրանք իրար կողքի: Տվեք երեխային նրա սիրելի խաղալիքը, օրինակ, նապաստակը: Թող նապաստակը «գնա դպրոց»: Խաղարկեք խաղալիք-աշակերտների տարբեր հակազդումներ՝ մեկն ընդունում է նապաստակին և ընկերություն անում, իսկ մյուսը կարող է և նեղացնել:
Թող փոքրիկն այս փորձն անցնի իր հերոսի հետ միասին: Աջակցեք նրան. «Ի՞նչ կա նրանում, որ նապաստակն ինչ-որ մեկին դուր չի գալիս: Չէ՞ որ կան նաև այնպիսիք, ովքեր ցանկանում են նրա հետ ընկերություն անել»: Առաջարկեք նաև կատարել որոշակի գործողություններ, որոնք կօգնեն նրան ներգրավվել կոլեկտիվ, օրինակ, առաջարկել նոր խաղ, քաղցրավենիք հյուրասիրել երեխաներին, կիսվել խաղալիքներով: Արեք դա այնպես, որ խաղի ընթացքում փոքրիկը նախաձեռնություն ցուցաբերելու դրական փորձ ստանա, ինչպես նաև գիտակցի, որ «պարտավոր չէ բոլորին միանգամից դուր գա»:
Փորձեք նապաստակի հետ դերերով փոխվել և հաղթահարել երեխայի ամաչկոտությունը: Դարձեք «ամաչկոտ և անվճռական արջուկ», որը վախենում է դասարան մտնել: Իսկ նապաստակին (այսինքն՝ երեխային) համապատասխանաբար, խորհրդատուի և հովանավորի դեր հատկացրեք, որն արջուկին կբացատրի, որ «վախենալու ոչինչ չկա, նրան բոլորն ընդունում և սիրում են»:
0 коммент.:
Отправить комментарий