Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը
հայտարարել է, որ վստահ է, որ Սերժ Սարգսյանը չի հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ,
որովհետև Րաֆֆու հարցադրման ձևն այնպիսին էր, որ ինքը՝ Հարությունյանը, վստահ է, որ
կմերժվի Սերժի կողմից։
Նույնաբովանդակ պատասխաններ է տվել նաև արտահերթ խորհրդարանական
ընտրությունների անցկացման պահանջի և Րաֆֆու կողմից ընտրությունների արդյունքները
վիճարկելու փաստի վերաբերյալ։ Եթե կարճ, կոնկրետ, ապա Դավիթ Հարությունյանն ասում
է, որ վիճարկելու ձևը հստակ սահմանված է օրենքներով, իսկ արտահերթ խորհրդարանական
ընտրություններ անցկացնելու հիմքերը՝ Սահմանադրությամբ։ Այլ կերպ ասած՝ չենք
հանդիպելու, չեն ցրելու Խորհրդարանը, բողոքում ես՝ բողոքի...
0 коммент.:
Отправить комментарий