четверг, 28 февраля 2013 г.

Սիրո հետքերով




Թըխկ...թըխկ...թըխկ...
Ա՜յ, այսպես է բաբախում սովորական մարդու սիրտը...
Թըրխկ...թըրխկ...թըրխկ...Ահա այն մարդու սրտի բաբախը, ով սիրահարված է...Մի պահ փակում ես աչքերդ, խորը շունչ քաշում և տեղափոխվում այնտեղ, ուր ամեն ամպերի ետևում թաքնված սերը սպասում է քեզ, որ իր սիրով թունավորված աղեղը մխրճի սրտիդ մեջ...Եվ ի՞նչ ես կարծում, ո՞ւր տարան քեզ սիրո մասին մտքերը: Դե իհարկե Փարիզ. տեղ, որտեղ հենց սերն է բնակվում, սկսվում և այլևս չի ավարտվում...Ե՞րբ և ինչպե՞ս գեղեցկուհի փարիզը դարձավ սիրո մայրաքաղաք:Այս հարցերի պատասխանները գտնելու համար ամուր բռնվեք ինչ-որ տեղից, քանզի ուղիղ 900 տարի ետ ենք գնում...






Փարիզ, Ֆրանսիա, 12-րդ դար:
Ահա և սիրո նետը դիպչում է ժամանակի փիլիսոփա, հոգևորական և գիտնական Աբելյառին: Նա սիրահարվում է իր 17-ամյա աշակերտուհի Էլոիզային:  Աշակերտուհու զգացմունքները փոխադարձ էին: Էլոիզան հայտնի էր իր գիտելիքներով և գեղեցկությամբ:



Սակայն նրանք չէին կարող միասին լինել, որովհետև մի կողմից խանգարում էր Աբելյառի եպիսկոպոսի աստիճանը , իսկ մյուս կողմից էլ նրանց սոցիալական անհավասար վիճակը: Սակայն նրանք փախչում են Բրիտան քաղաք, նշանադրվում և, այնուհետև որդի են ունենում: Այս պատմությունը հարկավ երջանիկ ավարտ չի ունենում. Էլոիզան զոհում է իր սերը հանուն սիրելիի և դառնում  միանձնուհի: Աբելյառին էլ զրկում են հոգևորականի աստիճանից և նա դառնում է հասարակ հոգևորական: Նրանք, սակայն, պահպանում են իրենց նամակագրական կապը:19-րդ դարում նրանց գերեզմանը տեղափոխվում է Փարիզ, որտեղից էլ , որ սկսվել էր նրանց սիրային պատմությունը:Այս գերեզմանը այսօր համարվում է ամենաչքնաղ զգացմունքի և ուխտագնացության սրբատեղի:



Եվ իհարկե այս գեղեցիկ պատմությունը չէ, որ հագեցնում է Փարիզում զգացմունքների գերագույն արտահայտումը:Այստեղ է նաև գրվել Վիկտոր Հյուգոյի հայտնի պատմվածքը Կվազիմոդոյի և Էսմերալդայի մասին,ուր Փարիզի Աստվածամոր տաճարի  զանգերը ամեն անգամ հնչելիս պատմում են այս տխուր սիրո պատմությունը:



...Ե՜կ, քայլենք գիշերային քաղաքով՝ անհամար գույնզգույն լույսեր, Էյֆել, կաբառեներ, ֆրանսիական օծանելիքի արբեցնող բուրմունք, հայտնի նորաձևություն և նրբաճաշակ կանայք, համեղ խոհանոց...և այս ամենին մնում է ավելացնել՝ Ես քեզ սիրում եմ Je T'aime... չէ՞, որ սա սիրո լեզուն, այնքան խլահեղ և նրբահնչյուն, որ անգամ կհալեցնի սառցե սրտեր...

0 коммент.:

Отправить комментарий