суббота, 9 февраля 2013 г.


Մի ժամանակ հայկական RAP մասին մեեեեծ կարծիք ունեի, դաժե լսում էի, դաժե երբեմն կարդում էի(փորձում էի ստեղծագործել), բայց էս թազա «պակալենիան» սամսեմ համը հանեց՝ ռափից ահավոր հիասթափված եմ: Խոսքի ինչն է այս վիդեոյի ֆիշկեն (կոզրը)^??? Մի գուցե այն, որ այս երիտասարդը բառիս բուն իմաստով «անջատված», շարադրում է մի տեքստ, որի հիմքում մենակ կա որակյալ ռիփմա եվ ոչ մի բովանդակային իմաստ (խնդիրներ, լուծումներ)^?? Սենչո ջան (ըստ երեվույթին Արսեն ջան) քեզ եվ (քո համախոհներին) խորհուրդ կտամ այլ ելքեր գտնես ռափում հաստատվելու համար: իրար հետեվից արագ-արագ բառեր շարելը, անունդ կրճատելն ու անգլերենով գրելը եվ մի քանի քֆուր տալը քո տեղը չի տաքացնում ոչ հայկական ռափում, ոչ էլ ռեալ կյանքում: Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր «ճիշտ» ռափեր պետք է ստեղծագործի իր իսկ ռեալ կյանքը որպես հիմք ընդունելով ապա ստացվում է, որ դու ամբողջ օրը «անջատված վազում ես»: Փողոցային արվեստը՝ նույն ինքը ռափը, չի ընդունում կեղծավորություններ: Էն, որ երգում են «նստանք մայբախն ու գնացինք դիսկո, աղջիկների հետ կայֆավատ լինելու», բայց կյանքում 06-ից բացի մաշնա չեն տեսել ու աղջիկների առումով էլ անհաջողակի մեկն են: Այս վիդեոյիդ դեմից ասում ես, որ ֆրիսթայլ ես անում, բայց ֆակտ երեվում է, որ ժամանակին լավ էլ աշխատել ես հանգերդ իրար բռնցնելու համար: (շինծու բաներ մի արե՛ք):
Աչքիս եկել է այն ժամանակը, որ մի ամբողջական թողարկում նվիրեմ հայկական ռափին ու իր «անջատված» կատարողներին: 
Այս մասին ասում է Գոռ Հակոբյանը:

0 коммент.:

Отправить комментарий