среда, 6 февраля 2013 г.


ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպել է Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչների հետ:
Հանդիպման ժամանակ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը, ով նաև Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եղել, գովեստի խոսքեր շռայլեց Սերժ Սարգսյանի հասցեին՝ նշելով. «Հայրենասեր եւ պատերազմի բովով անցած մարդը մեր ժողովրդին կտանի դեպի լուսավոր եւ ապահով Հայաստան: Դուք այնքան հայրենասեր եւ հանդուրժող մարդ եք, որ մենք սիրում եւ վստահում ենք ձեզ»:
Նախագահի համակուրսեցին նաև հավելեց. «Դուք ուսանող ժամանակ շատ կրակոտ երիտասարդ էիք եւ շատ անհանգստացնում էիք մեր դասախոսներին»:



0 коммент.:

Отправить комментарий