понедельник, 11 марта 2013 г.
Ամեն մողեսի չի կարելի համակարգչի մոտ թողնել, մանավանդ երբ ինտերնետը միացված է
Posted on 09:48 by Unknown
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
098514032
aram.tovmasyan@inbox.ru
Երբ ամեն տեսակի այծեր ու այծեմնիկներ հացադուլ-մացադուլ էին անում, բոլորս էլ կատակում եւ ուրախանում էինք, բայց հիմա, երբ շատ ու շատ մողեսի սերունդներ սկսում են իրենց կարծիքով «քննարկել», «քննադատել» ու անհամ «կատակներ» գրմրել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին, մարդ ուզում է դրանց IP հասցեն գտնի, բռնի ու ենթարկի միջնադարյան կտտանքների։ Անգրագետ ու ցածր կարգի մարդու մտորումներ են՝ «Հացադուլը ոչինչ չի տա», «Դա պայքարի ձեւ չի»… Ամենազզվելին այն է, որ նման խոսքեր շաղ են տալիս էնպիսի մարդիկ, որ եթե իրենց սիրած ղաուրմի յուղը, բաստուրմի ջիլը եւ սուջուխի կլեպը 10 րոպե ուշացնեն, կասեն՝ «Ի, կարո՞ղ ա սովից մեռնենք, արա»… Ու ցավն էն է, որ դրանք երբեք չեն մեռնում…
0 коммент.:
Отправить комментарий