суббота, 16 марта 2013 г.

Մտքեր, աֆորիզմներ




Եթե ձեզ ասեն, որ ձեր գնացքն անցել է, ապա հիշեք, որ դեռ կան ինքնաթիռներ և նավեր:
Ջերարդ Բատլեր

Ոչ ոք անցյալում չի ապրել, ոչ մեկը չի ապրելու ապագայում, կյանքի իրական ձևը ներկան է:
Շոպենհաուեր

Նրանց ուժը, ովքեր կառավարում են, իրականում ոչ այլինչ է, եթե ոչ ուժը նրանց, ովքեր թույլ են տալիսկառավարել իրենց:
Ռեյնալ

Անհնարին է միշտ լինել հերոս, բայց միշտ կարելի է մարդ մնալ:
Գյոթե

Քո կյանքի բոլոր մարդկանց և բոլոր իրադարձությունները դու ինքդ ես շուրջդ հավաքել: Հիմա պետք է որոշես, թե ինչպես ես վարվելու նրանց հետ:
Ռիչարդ Բախ

Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում:
Էտյեն Ռեյ

Ուշադրությունը հենց այն դուռն է, որի միջոցով անցնում է այն ամենը, ինչը մեր հոգեկանի մեջ է թափանցում արտաքին աշխարհից:
Կոնստանտին Ուշինսկի

Մարդկային գլուխն ամենահին բեմն է: Այնտեղ ներկայացումներ են խաղացվել առաջին թատրոնի բացումից շատ վաղ:
Հաուպտման

Եթե անհնարին է թեքվել, պետք է գնալ շեշտակի:
Մարկո Պոլո

Ագահությունն ու երջանկությունը երբեք իրար չեն հանդիպել. զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են:
Ֆրանկլին

0 коммент.:

Отправить комментарий