среда, 20 марта 2013 г.

Օրվա աստղագուշակը



Խոյ
Դու վստահ առաջ ես գնում դեպի նպատակդ, ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել քեզ: Բավականին բարդ օր է շփվելու տեսանկյունից: Շատ լավ գիտես, թե ինչ ես ուզում, իսկ ահա դիմացինիդ հասկանալ չի ստացվում: Գործարքներ կնքելու համար լավ օր չէ:

Ցուլ
Վստահ արտահայտում ես կարծիքդ և հաճախ վիրավորում ես մտերիմներիդ: Սակայն լուրջ կոնֆլիկտներ դժվար թե առաջանան: Հրաշալի կանցնեն գործնական հանդիպումները: Երեկոյան կարող ես քննարկել ընտանեկան հարցեր, միայն թե պահպանիր հանգստություն:

Երկվորյակ
Մասնագիտական գործունեություն սկսելու համար բարենպաստ օր է: Քո նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ կհասնես հաջողությունների: Խորհուրդ չի տրվում ֆինանսական հարցեր քննարկել: Մի խառնվիր ուրիշների գործերին, եթե նրանք այդ մասին քեզ չեն խնդրել:

Խեցգետին
Պետք է կենտրոնանաս աշխատանքիդ վրա. օրը խոստանում է բազմաթիվ մասնագիտական հաջողություններ: Կարող ես կարևոր հարցեր քննարկել, փաստաթղթեր ստորագրել: Մտերիմներիդ հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն լինի: Պատճառը քո տրամադրության փոփոխությունն է:

Առյուծ
Այսօր անգամ ամենահեշտ գործերը դժվարությամբ կկատարես: Խնդիրներ կառաջանան ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Ֆինանսական հարցերում եղիր զգույշ, խոշոր գնումներ կատարել խորհուրդ չի տրվում:

Կույս
Օրվա առաջին կեսին կլինեն դժվարություններ: Չի բացառվում, որ մարդիկ, որոնց վրա դու հույս էիր դրել, քեզ հուսախաբ անեն: Ֆինանսական հարցեր քննարկել աստղերը խորհուրդ չեն տալիս: Երեկոյան կարող ես ժամանակ անցկացնել ընկերներիդ հետ:

Կշեռք
Հրաշալի կարողանում ես լուծել ընթացիկ հարցերը: Կոնֆլիկտները վերացնելու և հարաբերությունները կարգավորելու համար շատ լավ օր է: Կարող ես մասնակցել միջոցառումների, միգուցե լինեն հետաքրքիր ծանոթություններ:

Կարիճ
Անհանգիստ և բարդ օր է՝ աննշան իրադարձություններով լեցուն, դա կխանգարի քեզ կենտրոնանալ կարևոր հարցերի վրա: Խորհուրդ չի տրվում գործ ունենալ փաստաթղթերի հետ: Ստիպված կլինես հետաձգել ծրագրերդ:

Աղեղնավոր
Հեշտությամբ կլուծես այն խնդիրները, որոնց հարցում դժվարանում են ուրիշները: կենտրոնացիր այն ամենի վրա, ինչն իրոք, կարևոր է: Հրաշալի օր էմիջոցառումների, սեմինարներին մասնակցելու համար: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն:

Այծեղջուր
Օրն այնպես չի անցնի, ինչպես ինքդ ես ցանկանում, ստիպված կլինես փոխել ծրագրերդ: Չի բացառվում ֆինանսական կորուստներ ունենաս: Ճանապարհորդելու համար վատ օր չէ: Կարող ես կարգավորել ընտանեկան հարցերը, իսկ հանգստանալ, դժվար թե, հասցնես:

Ջրհոս
Այնքան էլ վատ օր չէ: Ցանկալի է նախքան գործելը, շատ լավ մտածես: Աստղերը խորհուրդ են տալիս լսել համախոհներիդ, մտերիմներիդ խորհուրդները: Պետք չէ վստահել բոլորին, հնարավոր է մարդիկ քեզ հուսախաբ անեն:

Ձկներ
Միգուցե լուրջ խնդիրներ առաջանան: Սակայն կկարողանաս հարցերին արագ լուծում տալ, ինչպես նաև խույս տալ կոնֆլիկտներից: Հաճախ ժամանակ ես վատնում անիմաստ խոսակցությունների վրա, որոնք շեղում են քեզ աշխատանքից: Հնարավոր է չնախատեսված ծախսեր լինեն:

0 коммент.:

Отправить комментарий