воскресенье, 31 марта 2013 г.



Զատիկ - հայկական Հարության տոն
«Զատիկ» բառը շատ հին է: Նշանակում է «տառապանքներից ազատում»: Ինչպիսի՞ ավանդույթներ կան այս գեղեցիկ եւ համընդհանուր սիրելի տոնի հետ կապված:

Հայկական Զատիկի խորհրդանիշերից մեկն ավանդական ազգային կանացի տիկնիկ-կերպարն է՝ Ուտիս տատը: Այն սովարաբար գտնվում էր խոհանոցում, որպես տանտիրուհու խորհրդանիշ: Հին ժամանակներում յուրաքանչյուր աղջիկ կարողանում էր իր տան համար նման տիկնիկ պատրաստել:

Ինչ վերաբերում է տոնական ուտեստներին, ապա սովորաբար Զատկին, բացի փլավից, ձկից եւ ներկած ձվերից, սեղանին նաեւ սպիտակ բանջար էին դնում: Առասպելի համաձայն, Աստվածամայրը Հիսուս Քրիստոսին բարուրել է սպիտակ բանջարի տերեւներով: Այս օրը հայ տանտիրուհիները կուտապ են մատուցում՝ տապակած կանաչեղենով խմոր, կամ ախար (խաշած գառ կամ հավ):

Ավանդաբար, զատկի սեղանին նաեւ պետք է Կենաց Ծառ լինի: Յուրաքանչյուր կին նաեւ պետք է իր ձեռքերով Զատկի համար ձու պատրաստի: Դրանով էլ զարդարում են Կենաց Ծառը:


0 коммент.:

Отправить комментарий