пятница, 1 марта 2013 г.



 Լյուքսեմբուրգում տեղակայված Motor Development International (MDI) ընկերությունը 

ներկայացրել է պնեվմատիկ շարժիչով ավտոմեքենայի կոնցեպտային մոդել: Ինովացիան, 

որի անունը AirPod է, կլինի էկոլոգիապես ամենամաքուր մեքենան, քանի որ այն շարժվելու է 

սեղմված օդի ճնշման ուժի օգնությամբ:

Նոր շարժիչի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. էլեկտրական պոմպերը օդը կուտակում 

են մեքենայում գտնվող փոքր տարայում, ապա օդը մեծ ճնշմամբ դուրս գալով ստիպում է 

շարժվել շարժիչի մխոցներին:

Մեքենայի առավելագույն արագությունը դեռևս կազմում է 64 կմ/ժ, մեկ անգամ օդ 

լիցքավորելով մեքենան կարող է ավշնցնել մինչեւ 209 կմ:

AirPod-ի քաշը կազում է 210 կգ., և այն միաժամանակ կարող է տեղափոխել 4 ուղևորների:

Մեքենան վաճառքի կհանվի  մոտ օրերս և կարժենա մոտ 6.000 եվրո:

Մասնագետների կարծիքով էկո-համակարգի վրա այս նորարարական մոտեցումը գրեթե ոչ 

մի բացասական ազդեցություն չի ունենա, ի տարբերություն այլ էկո-մեքենաների, լինեն 

դրանք էլեկտրական թե հիբրիդային:

Մեզանից յուրաքանչյուրը մտածում է մեր մոլորակի բնապահպանական խնդիրների 

մասին: Ոմանք գտնում են որ դա անբնական է և սուտ և կան մարդիկ, ովքեր լրջորեն 

մտահոգված է բնության պահպանմամբ: Այնուամենայնիվ, երկուսն էլ հասկանում են, որ 

վաղ թե ուշ մարդկությունը ստիպված կլինի հրաժարվել նավթից, ածուխց և անցնել 

այլընտրանքային էներգիայի աղբյուրների:

0 коммент.:

Отправить комментарий