четверг, 21 марта 2013 г.

Օրվա աստղագուշակը



Խոյ-Դուք բավականին մոտ եք Ձեր նպատակի իրականացմանը, այնպես որ, շատ կարևոր է համբերությունն ու ինքնատիրապետումը։ Ոչ մի պարագայում մի շտապեք։ Ատեղծագործողները կցանկանան իրագործել նոր նախագծեր։ Սպասվում են նոր ծանոթություններ։
Ցուլ-Նոր օրը կլինի ավելի հաջող, քան նախորդները։ Ձեզ կարելի կլինի համեմատել դրամ հատող մեքենայի հետ, քանի որ դուք շատ հեշտությամբ կհարստանաք: Եկամտի մեծացման հետ կաճեն նաև ծախսերը: Սակայն, աշխատեք փողերր զուր չծախսել, այլ՛ ներդրեք նոր գործերի մեջ։ 
Երկվորյակներ-Կլինեն մարդիկ, որոնք կփորձեն հանել Ձեզ հավասարակշռությունից։ Մի դարձեք սեփական զգացմունքների գերին և աշխատեք կենտրոնանալ աշխատանքային խնդիրների վրա։ Հնարավոր են դրամական դժվարություններ։ 
Խեցգետին-Առաջիկա օրվա ընթացքում սպասվում են գործնական անախորժություններ։ Ձեր նյարդայնությունը կնպաստի միայն անմիտ կոնֆլիկտների ու վեճերի բռնկմանը։ Օրվա կեսին Ձեր կյանքում կհայտնվի մի մարդ, որը կօգնի կարևոր գործերի իրականացմանը։
Առյուծ-Ճակատագիրը բարեհաճ կլինի Ձեր նկատմամբ, կբացվեն հաջողության դոները։ Չարժե ժամանակ կորցնել և երկար մտածել։ Եկել է գործելու ժամը, եղեք վստահ՝ այսօրվա գործերը կունենան եկամտաբեր ավարտ։ 

Կույս-Եթե որոշել եք փոխել Ձեր իմիջը կամ ձեռք բերել նոր մասնագիտություն, ապա շտապեք՝ օրը հենց դրա համար է։ Կարևորն այն է, որ Ձեր որոշումը կընդունվի հարազատների կողմից։ Նրանք պատրաստ են օգնել և խրախուսել Ձեզ։
Կշեռք-Ձեր արարքներում եղեք կշռադատված։ Հակառակորդի հնարավորությունների թերագնահատումը կունենա անկանխատեսելի հետևանքներ։ Խորհուրդ է տրվում ընդհանրապես չզբաղվել գործնական խնդիրների լուծմամբ։ Ավելի լավ է կենտրոնացեք կենցաղային հարցերի կարգավորման վրա։ 
Կարիճ-Օրը կանցնի բավականին ծանր։ Աշխատեք դիմանալ փորձություններին։ Թարմությունն ու բարձր տրամադրությունը կօգնեն լուծել ծագած խնդիրներն ու հաղթահարել դժվարությունները։
Աղեղնավոր-Չի կարելի ասել, թե այսօրվա ընթացքում Ձեզ հետ ոչ մի բան չի կատարվի։ Պարզապես սպասվում է հանգիստ, հավասարակշռված օր, որը Դուք կանցկացնեք ընտանիքի հետ հարմարավետ պայմաններում։ Շրջապատող մարդկանց հետ եղեք սիրալիր, դա կօգնի ձեր փոխըմբռնմանն ու ջերմ շփումներին։
Այծեղջյուր-Այսօր և հաջորդող մի քանի օրվա ընթացքում աշխատեք չերևալ շրջապատում, հակառակ դեպքում կդառնաք բամբասանքի առարկա։ Առողջական խնդիրները լուծեք շաբաթվա վերջին օրերին։ Կարելի է կազմակերպել փոքրիկ երեկույթ:
Ջրհոս-Սպասվում է զգացմունքներով ու տպավորություններով լի օր։ Հատկապես հետաքրքիր կլինի ընկերների հետ շփումը։ Հնարավոր են չնախատեսված ծախսեր։
Ձկներ-Այսօր ստիպված կլինեք շատ աշխատել։ Ավելի լավ է կենտրոնացեք կենցաղային հարցերի կարգավորման վրա։

0 коммент.:

Отправить комментарий