Բարձրաստիճան բանակցողները տեղավորվեցին սեղանի երկու կողմերում, իսկ նրանց արանքում աննկատ շվաքի պես նստեց թարգմանիչը: Բոլորը լռում էին:
Առաջինը սկսեց տղամարդը՝
— Ես սիրում եմ քեզ:
Կինը ուզում էր պատասխանել, սակայն թարգմանիչը նրան նշան արեց, և ասաց՝
— Նա ասում է՝ "Ես համբերություն ունեմ, և պատրաստ եմ լսել և փորձել հասկանալ քեզ":
Կինը քմծիծաղ տվեց և բորբոքված պատասխանեց՝
— Դու միշտ էլ կարողացել ես գեղեցիկ բառեր ասել, սակայն գործով ոչինչ չես հիմնավորել:
Թարգմանիչը պտտվեց տղամարդու կողմը և ասաց՝
— Նա ասում է՝ "Ես էլ քեզ եմ սիրում: Միայն սերն է օգնում ինձ դիմանալ այս ամենին":
Տղամարդը խոսեց, և նրա ձայնում տանջանք կար՝
— Ես այլևս այսպես չեմ կարող: Այն, ինչ ես անում եմ՝ քեզ դուր չի գալիս: Դու միշտ քննադատում ես":
Թարգմանիչը պտտվեց կնոջ կողմը և ասաց՝
— Նա ասում է՝ "Ես շատ խոցելի էգո ունեմ: Այն ստիպում է ինձ ընկալել քո բոլոր բառերը ինչպես հարձակումներ և վիավորանքներ, և ես անկախ իմ կամքից սկսում եմ քո մեջ տեսնել թշնամու":
Կինը նայեց տղամարդուն՝ արդեն առանց ատելության: Արդեն մի այնպիսի կարեկցանքով, որից մինչև սերը՝ մեկուկես քայլ է:
— Ես կփորձեմ հիշել այդ մասին, սակայն Դու պետք է դադարես երեխա լինել: Չորորդ տասնամյակում արդեն ժամանակն է հասունանալ:
Թարգմանիչը պտտվեց դեպի տղամարդը…
…Նրանք հեռանում էին միասին,ուս ուսի, համարյա թե իրար ձեռք բռնած: Շքամուտքին տղամարդը կանգ առավ, վազելով մոտեցավ թարգմանչին, ընկերական հարվածեց նրա ուսին և բացականչեց՝
— Եղբայրս, ախր դու պրոֆեսիոնալ ես: Տեսնես թե որտե՞ղ են այս ամենը սովորեցնում:
Թարգմանիչը չպատասխանեց, նա հայացքով բռնեց կնոջ հայացքը և միայն շուրթերով թարգմանեց՝
— Նա ինձ ասում է՝ "Ես ուզում եմ սովորել ինքս հասկանալ իմ կնոջը":
0 коммент.:
Отправить комментарий