суббота, 30 марта 2013 г.

Forbes ամսագրի վարկածով ամենահարուստ հիփ-հոփ կատարողը
հանդիսանում է Շոն Պի Դիդի Քոմբսը (P. Diddy), որի կարողությունը
գնահատվում է մոտ 580 մլն դոլար: Bad Boy Records-ի հիմնադրի
եկամուտների հիմնական մասն ապահովվում է ջրի ֆրանսիական
Cîroc ապրանքանիշի հետ կնքած գործարքով, որի ներկայացուցիչն է
P. Diddy-ն:
Երկրորդ տեղում Շոն Քարթերն է (Jay-Z անվանումով)՝ 475 մլն դոլար
բնակային հաշվով և Roc Nation ձայնագրման ստուդիայում, Brooklyn
Nets բասկետբոլային թիմում և Barclays Center ընկերությունում
մասնաբաժիններով: Վերջերս Jay-Z-ը համագործակցության
պայմանագիր է կնքել Duracell-ի, Budweiser-ի և D’ussé Cognac-ի հետ:
Անցած տարի ցուցակը գլխավորած Dr. Dre-ն այս տարի երրորդ տեղում է՝ 350 մլն դոլարով: Նրա հաշիվը լցվել
է Beats by Dr. Dre ընկերությունում իր մասնաբաժնի վաճառքից հետո:
Չորրորդ տեղում Բրայան Ուիլյամսն է՝ Cash Money/Young Money ձայնագրման կայսրության սեփականատերը,
որի ունեցվածքը գնահատվում է 150 մլն դոլար:
Վարկանիշային հնգյակը եզրափակում է 50 Cent-ը՝ 125 մլն դոլար ունեցվածքով: Գումարի մեծ մասը նա
աշխատել է իր երաժշտության, տեսախաղերի, գրքերի և այլ արտադրանքների վաճառքից:

0 коммент.:

Отправить комментарий