Ապրիլի 18-ին Forbes ամսագրի ռուսական ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների հոբելյանական՝ թվով տասներորդ վարկանիշային աղյուսակը: Աղյուսակում տեղ գտնելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 500 միլիոն դոլար կարողություն:
Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել երեք հայ գործարարներ:
Մասնավորապես, 29-րդ հորիզոնականում է հայտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, որի կարողությունը կազմում է 3.8 միլիարդ դոլար: 2012թ. վարկանիշային աղյուսակում Կարապետյանը զբաղեցնում էր 63-րդ հորիզոնականը: Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 2.2 միլիարդ դոլարով:
Աղյուսակի 143-րդ հորիզոնականում է հայտնվել Wooden Fish Agency դիտորդական խորհրի տնօրեն (ներկայացնում է Telconet-ի շահերը Ռուսաստանում) Ալբերտ Ավդոլյանը՝ 0.7 միլիարդ դոլար: Նախորդ տարվա համեմատությամբ՝ նրա դիրքը աղյուսակում չի փոխվել:
Sberbank CIB կորպորատիվ-ներդրումային բիզնեսի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 193-րդ հորիզոնականը՝ 0.5 միլիարդ դոլար կարողությամբ: 2012թ. համեմատությամբ (180)՝ նա զիջել է դիրքերը 13 հորիզոնականով:
2013թ. Forbes-ի վարկանիշային աղյուսակը, ինչպես և նախրոդ տարի, գլխավորում է «Մետալոինվեստ» հոլդինգի սեփականատեր Ալիշեր Ուսմանովը՝ 17.6 միլիարդ դոլար կարողությամբ: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Ալֆա-գրուպ» ընկերության խոշոր բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանը (16.5 միլիարդ դոլար), երրորդ հորիզոնականում է «Նովատէկա» վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնը (15.4 միլիարդ դոլար): Մեկ տարի առաջ Ֆրիդմանը վարկանիշում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, իսկ Միխելսոնը՝ տասներորդ:
Վարկանիշային աղյուսակին ամբողջությամբ:
Վարկանիշային աղյուսակին ամբողջությամբ:

0 коммент.:
Отправить комментарий