Հայտնի իսպանացի դերասանուհի, մոդել Պենելոպե Կրուզը ծնվել է 1974 թվականի ապրիլի 28-ին՝ Մադրիդում: Նրա հայրը մանր վաճառական էր, մայրը՝ վարսահարդար: Մանկուց Պենելոպեն զբաղվել է պարով և արդեն 9 տարեկանում ընդունվել Իսպանիայի ազգային կոնսերվատորիա, որտեղ մասնագիտացել է դասական բալետի գծով: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Շնորհիվ գեղեցիկ, վառ արտաքինի՝ նա 15 տարեկանում հայտնվել է հեռուստահաղորդումներում և երաժշտական հոլովակներում: 1991 թվականին նա իր դեբյուտն է արել կինոյում՝ նկարահանվելով «Հունական լաբիրինթոս» ֆիլմում: Հաջորդ տարի նա նկարահանվել է «Գեղեցկության դարաշրջան» ֆիլմում, որն արժանացել է մի քանի իսպանական մրցանակների և որպես լավագույն օտարալեզու ֆիլմ՝ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի:
Դերասանուհին նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում: Վերջերս նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերն են «Սեքսը մեծ քաղաքում 2», «Կարիբյան ծովահենները. Տարօրինակ ափերում», «Արձակուրդները Հռոմում» և այլն:
2009 թվականին նա Օսկարի է արժանացել կնոջ երկրորդական դերի համար՝ ռեժիսոր Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում դերակատարման համար: Նա առաջին իսպանացի դերասանուհին է, որ Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղի է արժանացել:
2010 թվականին նա ամուսնացել է դերասան Խավիեր Բարդեմի հետ: 2011-ին լույս աշխարհ է եկել նրանց որդին, որին կոչել են Լեո Էնկինաս Բարդեմ:
Դերասանուհու կարիերիայից բացի՝ Պենելոպեն զբաղվում է բարեգործությամբ, ակտիվորեն աշխատում մոդելային բիզնեսում՝ համագործացելով Mango, Ralph Lauren և L'Oréal ընկերությունների հետ:
0 коммент.:
Отправить комментарий