воскресенье, 14 апреля 2013 г.


33 տարի առաջ. մարտ 13, 1980 թ., Ջոն Ուեյն Գեյսիին մեղավոր են ճանաչում 33 մարդկանց կանխամտածված սպանության մեջ:
Ի դեպ հատկանշական է, որ շատ առումներով չի տարբերվում Հայաստանում իշխանությունը բռնազավթած սերիական մարդասպաններից, որոնց պատժին սպասում է օրենքը.
--
17 տարեկանում նա աշխատել է դիահերձարան եւ հեռացվել է աշխատանքից դիակների հետ սեռական ակտեր ունենալու պատճառով: 1968 - ին նա իր կյանքում առաջին անգամ դատվել է - երեք դեռահասների դեմ սեռական ոտնձգություններ անելու մեղադրանքով: Այովա նահանգի դատարանի վճիռը բավականին մեղմ էր, քանի որ ամբաստանյալը ազնվորեն խոստովանել ու խորապես զղջացել էր կատարած հանցանքների համար: Նա դատապարտվել է տասը տարվա ազատազրկման `չնայած, որ ցմահ բանտարկություն էր սպառնում: Բայց 18 ամսվա ազատազրկումից հետո Գեյսին ազատ էր արձակվել, լավ վարքագծի համար:
Նա շուտով ամուսնանում է իր դպրոցական ընկերուհու հետ:
Իր առաջին սպանությունը Ջոն Ուեյն Գեյսին /John Wayne Gacy/ կատարել է 1972 թ. հունվարի 2 -ին: Դա տեղի է ունեցել սխալմամբ,  `իր սիրեկանի հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո Գեյսին հանգստանում էր:
Սիրեկանը խոհանոցից դանակը ձեռքին դուրս է գալիս ու քայլում դեպի նրա ուղղությամբ: Ջոնը վախենում է, վերցնում է նրա ձեռքից դանակը եւ դանակահարում: Այնուհետեւ մտնում է խոհանոց եւ տեսնում, որ սիրեկանը նախաճաշ էր պատրաստելիս եղել իրենց համար: Դրանից հետո նա սկսեց հաճախակի սպանել: Զոհերի խոշտանգումների հետ մեկտեղԳրեյսին նրանց համար Աստվածաշունչ էր ընթերցում, ապա խեղդում ու նկուղում գցում կամ տեղական գետի մեջ, երբ նկուղում արդեն տեղ չկար:


 1975 թ., Ջոնը արդեն քաղաքականությամբ էր զբաղվում (նա Դեմոկրատական ​​կուսակցության ակտիվիստ է եղել), եւ հայտնի դեմք է դարձել, հիմնականում իր բարեգործական արարքների համար (Ջոն Ուեյն Գեյսին բարեգործական կազմակերպության գանձապահ էր եւ զգալի ֆինանսական աջակցություն է տրամադրել Նորվուդ Պարկ շրջանի ոստիկանությանը: Բացի այդ, նա տեղական մասոնական օթյակի անդամ է եղել): Գեյսիի բարեգործական ամենապոպուլյար համարը Պոգո ծաղրածույի կերպարով մանկատներ այցելելն էր: Գեյսին շատ էր սիրում երեխաներին ուրախացնել:
Մարտ 13, 1980 թ., Ջոն Ուեյն Գեյսիին մեղավոր են ճանաչում 33 մարդկանց կանխամտածված սպանության մեջ եւ դատապարտում 21 ցմահ բանտարկության եւ 12 մահապատիժների: Ջոնը ցանկացած միջոցով փորձում էր խուսափել դատավճռի կատարումից: Նույնիսկ հասցրել է մի գիրք թողարկել, որտեղ նա պնդում է, որ Աստված նրան վերադառձրել է իր հետերոսեքսուալ կողմնորոշումը (ինչպես ոչ ժամանակին): Մայիս 10, 1994 թ. վճիռը ի կատար է ածվել իրականացվել ներերակային ներարկման միջոցով:
Մահապատժի նախօրեին, ըստ ամերիկյան ավանդույթի, նա վերջին անգամ պետք է սնվեր այնպես, ինչպես կամենում է: Նրա ընտրությունն էր: տասնյակ խորը տապակած ծովախեցգետին, KFC հավերի մեծ բաժին, պատրաստված հատուկ բաղադրատոմսով, մեկ ֆունտ թարմ ելակ եւ տապակած կարտոֆիլ:  Ըստ զեկույցի Գեյսին չի զղջացել մահվանից առաջ: Փաստաբանի հետ վերջին զրույցում, նա ասել է, որ իր մահը չի վերադարձնի զոհվածների կյանքը: Նրա վերջին խոսքերը. «համբուրի իմ հետույքը», հասցեագրված դատավճիռը իրականացնողին:Նրա մահապատժի կատարումը հասարակական մեծ իրադարձություն է եղել: Բանտի շրջակայքում մեծ թվով ժողովուրդ, մամուլի ներկայացուցիչներ են հավաքվել, այս միջոցառմանը նվիրված շապիկներ եւ հուշանվերներ են վաճառել: Երբ հայտարարվեց, որ կատարումը տեղի է ունեցել, ամբոխը մեծ ոգեւորություն է ապրել, ուրախ բացականչություններ, ապա երեկույթ է կազմակերպվել, հետո նրանցից շատերը ոչ սթափ լինելու պատճառով հիվանդանոց են տեղափոխվել:


0 коммент.:

Отправить комментарий