Ուժեղ մարդիկ միշտ են հիացրել հանրությանը ու համընդհանուր փառք են վայելել: Նրանց երկրպագել են, նրանցից վախեցել: Պատմությանը հայտնի շատ հզոր մարտիկներ ու սպորտսմեններ կան: Նրանցից շատերի անունները հիշում ենք մինչև այսօր: Այս նյութում փորձել ենք հավաքել աշխարհի ամենաուժեղ 5 մարդկանց, որոնք իրենց ռեկորդներով զարմացնում են մեզ մինչ օրս: Նրանք լավագույններից լավագույնն են, ուժեղագույններից ուժեղագույնը:
1. Ջո Ռոնիլո
Այս ցուցակը բացող անձնավորությունը ոչ միայն իր ժամանակի ամենահզոր մարդկանցից մեկն էր, այլև ամեներկարակյաց ուժեղ մարդն էր: Ջոն մահացավ 105 տարեկանում: Իր ողջ կյանքում նա ոչ մի լիտր սպիրտ չի օգտագործել և համոզված բուսակեր էր: Փոքրիկ Դանդին, ինչպես նրան հաճախ անվանում էին, անպարտելի էր օրինական և ոչ օրինական բռնցքամարտում: 165 սմ հասակով և 68 կգ քաշով Ջոն տապալում էր իրենից մի քանի տասնյակ կգ ծանր բռնցքամարտիկների: Նա այնքան ուժեղ էր, որ ընդամենը մի մատով կարողանում էր 300 կգ քաշ բարձրացնել: Իսկ համաշխարհային ճանաչում նա ստացավ այն ժամանակ, երբ գետնից կարողացավ կտրել 500 կգ-նոց ծանրություն: Հենց այս հերոսության համար նա 1920 թվականին ճանաչվեց աշխարհի ամենաուժեղ մարդ:
Ջոն այնքան ամրակազմ էր, որ, երբ ծերացավ, ոչ ոք չէր հավատում նրա տարիքին: Նա անգամ լսողական սարք չէր կրում: Իր 104-րդ տարելիցին Ջոն մարդկանց ուրախացրեց մատներով կոպեկ ծռելու իր հնարքով: Ոմանք անկեղծորեն հավատում էին, որ Ջոն անմահ է կամ չի ծերանում: Եվ ի՞նչը կսպաներ քաջ հերոսին, եթե չլիներ դժբախտ պատահարը: 105 տարեկան հասակում, երբ նա գնում էր թերթ գրելու, նա հանկարծ ընկավ մեքենայի տակ:
2. Ալեքսանդր Զաս
Մարդ, ով մտավ պատմության մեջ որպես խելագար, ով պառկեց ածուխով բեռնավորված հսկայական բեռնատարի տակ և ողջ մնաց: Դա տեղի ունեցավ Անգլիայում 1938 թվականին: Այսպես աշխարհն իմացավ այս դյուցազնի մասին, ում կնքեցին Պողպատյա Սամսոն մականվամբ: Ինչպես մեր նախորդ դյուցազունը Ալեքսանդրը նույնպես հզոր ֆիզիկական տվյալներով աչքի չէր ընկնում: Նա 167 սմ հասակ և 80 կգ քաշ ուներ: Բայց արի ու տես ֆիզիկական այս համեստ տվյալները խաբուսիկ էին: Ավելի քան կես դար Ալեքսանդրն աշխատեց կրկեսում, որտեղ անհավանական հնարքներ էր անում: Նրա ամենատպավորիչ համարներից էր այն մեկը, որտեղ նա մի քանի հարյուր կգ կշռող ռոյալ էր բարձրացնում, որի վրա աղջիկներ էին նստած:
Նրա կատարած ամենասարսափելի և շատ-շատերի համար մահաբեր դարձած հնարքներից էր կրկեսային հրանոթից արձակված գնդակը բռնելը:
Նա նաև կարողանում էր ձիեր բարձրացնել, ամուր շղթաներ կտրել մատներով, ափերով մեխեր խփել:
Այս ամենին նա հասել էր բնատուր ուժի, երկարատև պարապմունքների ու համառության շնորհիվ: Զասը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Նրա անհավանական սխրանքները մարտադաշտում էլ են շարունակվել: Մի քանի անգամ վիրավոր ձի է տեղափոխել ռումբերի միջից և հասցրել բազա:
3. Յակուբա Չեխովսկիյ

Մեր ցուցակի ևս մի ունիկալ դյուցազուն է Յակուբա Չեխովսկիյ անունը կրող այս մարդը:
Նա ոսկի գոտի ստացավ այն բանի համար, որ մի ձեռքի վրա դրած կարողացավ տեղափոխել 6 մարդու, ավելի ճիշտ՝ հասուն տղամարդու: Դրանից հետո Յակուբան ոչ մեկ անգամ է այդ համարը ցույց տվել հանդիսատեսին: Նրա համարների մեջ էր նաև մի անհավանականը, որտեղ նա գիմնաստիկական կամուրջ դիրքն էր ընդունում և իր վրա պահում էր 10 մարդու: Մի անգամ նա իր կրծքի վրա պահեց հարթակ, որի վրա 30 հոգուց բաղկացած երաժշտական խումբ էր նստած:
Բայց հանրությանը ամենից շատ ցնցում էր նրա այն համարը, որտեղ Յակուբայի կրծքին ամրացված կամրջի վրայով անցնում էր 3 բեռնատար՝ բեռնված մարդկանցով: Ամեն անգամ թվում էր, թե Յակուբան էլ կանգնել չի կարողանա, բայց նա կանգնում էր և ծափահարությունները վայելում:
4. Արնոլդ Շվարցնեգեր

Որքան էլ զարմանալի թվա, մեր ցուցակում է նաև Քալիֆորնիայի ներկա նահանգապետ, ամենահայտնի դյուցազուն Առնոլդ Շվարցնեգերը: Մարդ, ով փոքր հասակում թույլ և ճնշված երեխա է եղել, միայն իր պարապմունքների շնորհիվ անհավանական հաջողություններ է գրանցել: Նա սկսել է պարապել 15 տարեկանից և հաշված տարիներ անց վաստակէլ է միստր Օլիմպ տիտղոսը: Ի դեպ, նա դա արել է 7 անգամ: 70-ականներից Առնոլդն իր ուժը և գեղեցիկ մարմինը սկսեց ցուցադրել ֆիլմերում և մարմնավորեց գրեթե բոլոր տիտանների դերերը՝ Կոնան Բարբարոսից սկսած, տերմինատրով վերջացրած: Իհարկե, կինոկարիերայի սկսելուց 10 տարի անց Առնոլդը բոդիբիլդերի իր կարիերան ավարտեց, բայց հավերժ դրոշմեց իր անունը աշխարհի ամենաուժեղ մարդկանց ցուցակում:
5. Ժինդրուս Սավիցկաս
Սարսափեք և փախեք, նա գալիս է: Նա 2009 թվականին աշխարհի ամենաուժեղ մարդ ճանաչված Ժինդրուս Սավիցկասն է: Ազգությամբ լատվիացի այս հսկայի համար աշխարհի ամենաուժեղ մարդու տիտղոսը բնավ առաջինը չէր, բայց ամենահիշարժանն էր: Նա փոքր ժամանակ անգամ հսկա էր թվում: Նա իր դասարանցիներից մի քանի գլուխ բարձր էր և այնքան ուժեղ էր, որ ընկերներն ու ծնողները խորհուրդ տվեցին ուժային սպորտաձևերով զբաղվել: Նա գերազանցեց լատվիական բոլոր ռեկորդները, ապա անցավ աշխարհի ռեկորդներին: Ամենուժեղների մրցույթին մասնակցությունը նրա համար կարող էր վերջինը դառնալ: Այստեղի հսկայական քաշերը խիստ վնասել էին մեր դյուցազունի երկու ծնկները և նրան սպորտից հեռանալու խնդրի առաջ կանգնեցրել: Նրան ոչ ոք այլևս չէր հավատում, բայց ինքը իրեն հավատաց և կես տարում վերականգնվեց: Նա նորից սկսեց ռեկորդներ խփել ու ուժով վերցրեց աշխարհի ամենուժեղ մարդու տիտղոսը:
0 коммент.:
Отправить комментарий