
Ստացվել է հետևյալ պատկերը. ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մեծ մասը սմարթֆոններ ունեն, իսկ Հնդկաստանում, Բրազիլիայում և Ռուսաստանում մարդիկ դեռ ավելի պարզ բջջայիններ են նախընտրում: Ընդհանուր առմամբ երիտասարդությունը սմարթֆոնների է հակված:
Սմարթֆոնները փոխում են բաժանորդների սովորույթներն ամբողջ աշխարհում՝ խաղային ու սոցկայքային ծրագրերը ամենատարածված են նշված երկրներում: Առայժմ քիչ է տարածված բջջայինով գնումներ կատարելը, բացառությամբ ԱՄՆ-ի:
Հարցվածներից շատերը ասել են, որ բջջային վիդեոյի դիտումը չի ազդում իրենց հեռուստատեսային սովորույթների վրա:
Սմարթֆոններ օգտագործողները բջջային գովազդ են ստանում օրը մեկ անգամ, բացառությամբ Հնդկաստանի, որտեղ այդ ցուցանիշը կազմում է շաբաթը մեկ անգամ:
Ընդհանուր առմամբ բոլոր երկրներում, Ավստրալիայից բացի, սմարթֆոններից հիմնականում տղամարդիկ են օգտվում, իսկ կանայք ավանդական հեռախոսներ են նախընտրում: Հիմնական միտումն այն է, որ սմարթֆոն են գերադասում երիտասարդները: Այս դեպքում բացառություն են Իտալիան ու Հնդկաստանը:
Ռուսաստանում մեկից ավելի բջջային հեռախոս ունի բնակչության 51%, Իտալիայում 35%, Բրազիլիայում՝ 48%, Չինաստանում՝ 36%, Ավստրալիայում՝ 20%, ԱՄՆ-ում՝ 17%, Մեծ Բրիտանիայում՝ 16%, Հարավային Կորեայում՝ 16%, Թուրքիայում՝ 7%-ը:
Պարզվել է նաև, որ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում մարդիկ հիմնականում բջջային են ընտրում ըստ բջջայինի գնի ու որակի համադրության, Ռուսաստանում՝ ըստ դիզայնի, Չինաստանում՝ ըստ հավելյալ ծրագրերի քանակի:
Ուսումնասիրության համաձայն՝ սմարթֆոններն ամենից հաճախ օգտագործվում են sms ուղարկելու և ստանալու համար: Հարավային Կորեայում բնակչությունը սմարթֆոններն ակտիվորեն օգտագործում է բանկային գործողությունների համար, բրազիլացիները նույն նպատակով գերադասում են սոցկայքերը: Հնդկաստանում և Իտալիայում սմարթֆոններով օգտվում են սոցկայքերից:
Չինացիներն ու ամերիկացիները բոլորից շատ են հավելյալ ծրագրեր օգտագործում:
Ինչ վերաբերում է երկրների վիճակագրությանը, ապա սմարթֆոններ օգտագործողները քիչ գովազդներ են ստանում Իտալիայում և Թուրքիայում: Ռուսաստանում գովազդ ամենից հաճախ ուղարկում են sms-ի միջոցով:
Իտալիայում բջջային գովազդի հանդեպ բարյացակամ է բաժանորդների 39%-ը, եթե անվճար է, Հնդկաստանում՝ 54%-ը, Բրազիլիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում՝ 50%-ը: Իտալիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում և Չինաստանում զգալի թիվ՝ 35-53 տոկոս են կազմում այն մարդիկ, որոնք թիրախային գովազդի համար պատրաստ են անձնական տվյալներ տրամադրել:
0 коммент.:
Отправить комментарий