Քիչ առաջ ընդդիմության կողմնակիցները փոխել են իրենց երթի ուղղությունը եւ Բաղրամյան պողոտայի սկզբնամասից թեքվել են դեպի Մոսկովյան փողոց: Մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրավապահ մարմինների ղեկավարությանը խնդրել է բացել Բաղրամյան պողոտան եւ թույլ տալ անցնել՝ խոստանալով, որ ցուցարարները նախագահի նստավայրի կողքով կանցնեն ու կգնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, սակայն ոստիկանությունը չի համաձայնել այդ առաջարկին:
Գրողների միության մոտ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է եղել, ոստիկանների հարվածներից տուժել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր, «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեր Մարտիրոսյանը: Վերջինիս նաեւ բերման են ենթարկել ոստիկանություն:
.jpg)



0 коммент.:
Отправить комментарий