Նա մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է, քաղաքական և հոգևոր առաջնորդը: Նա ընդամենը երկու տարեկան էր, երբ նրան հռչակեցին թվով 14-րդ Դալայ-Լամա: Դալայ-Լաման Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է: 1989 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: 2006-ին ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ: Ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին Տիբեթում:Հարգեք ձեզ, հարգեք մյուսներին, պատասխանատվություն կրեք ձեր
արարքների համար:
Բարի ու արդար ապրեք, և այդ դեպքում ծերության ժամանակ հաճույքով
կհիշեք անցած կյանքը:
Հիշեք. լավագույն հարաբերությունն այն է, երբ միմյանց հանդեպ սերը
գերազանցում է միմյանց հանդեպ կարիքը:
Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ եք զոհել դրան հասնելու համար:
Երջանկության բանալին մեր ձեռքում է` հոգու ջերմություն և մտքի հանգստություն:
Պետք է նայել դեպի ապագա, ոչ թե անցյալ: Ապագայի երաշխիք չունենք, բայց կարող ենք այն փոխել: Ապագանկախված է ներկայից, և մենք պարտավոր ենք ճիշտ ղեկավարել մեր ներկան:
Իսկական ընկերությունը հիմնված է միայն սիրո և վստահության վրա, իսկ սերն ու վստահությունը ծնվում ենմիայն եթե կա փոխադարձ հոգատարություն և հարգանք:
Աշխատեք հանուն խաղաղության ձեր հոգում և ողջ աշխարհում:
0 коммент.:
Отправить комментарий