понедельник, 8 апреля 2013 г.


Կրկին նույնը, կրկին նույն լուսաբացը՝ իր տաք արևով, կրկին կրկիններ, որոնք խժռում են միտքս և այդպես էլ չի կրկնվում իմ ուզած կրկինը...Բայց ինչու չես կրկնվում դու, ինչու չի կրկնվում այն, ինչն ուզում եմ կրկին լինի...

Ձեզ հետ կանկեղծանամ, ձեզ հետ կկիսվեմ իմ՝ իրենց տեղում հանգիստ չմնացող մտքերով, իմ ընթերցողներ:
Վախենում եմ, վախենում եմ ուրիշ մեկին ասել սրտիս գաղտնիքը, ասել նույնիսկ մտերիմ ընկերոջս, վախենում եմ ուրիշներին ասելուց, որ սիրտս կրկին սկսել է բաբախել, որ չեմ կարողանում սառը մնալ:
Չեմ ուզում իմ սիրով միայն ես երջանկանամ, միայն ես շողամ, միայն իմ աչքերը փայլեն, միայն իմ առավոտները ժպիտով սկսվի: Գիտե՞ք, հեշտ չէ սրտին հարվածել, հեշտ չէ գոռալ նրա վրա, գոռալ, որ առանց ձեզ տեղեկացնելու սկսել է արագ բաբախել, որ սիրում է...


Ես միայնակ եմ սրտիս հետ, հիմա միայնակ եմ, բայց այսպես էլ լավ է, այսպես ես երջանիկ եմ: 
Սերը դա այն է, երբ ինչ որ մեկին ատում ես մի փոքր քիչ, քան ուրիշներին (Ջոկեր)՝ ինձ մոտ սերն այսպես է, արդեն ես այսպես եմ զգում, գուցե հոգեկան շեղումներ ունեմ, բայց հիմա մեկին քիչ եմ ատում, հիմա ատելությանս փոքր ինչ մաս դարձել է երջանկություն, սեր և քնքշանք: 
Ես ինձ չեմ կարող բարձր պահել բոլորից, ինձ այդպիսի վերաբերմունք պետք չէ, ես այդպիսին չեմ, կներեք ես չեմ կարող ինձ բարձր դասել դիմացինիցս, ես չեմ կարող սիրել այն տարիքում, երբ բոլորը ցանկանան, չեմ կարող երջանիկ լինել, երբ դուք ցանկանաք...
Ես քարսիրտ չեմ, կներեք, բայց դուք մոռացել եք ինձ ծնվելուց առաջ չսիրելու ընդունակություն շնորհել, մոռացել եք սրտիս վրա կառավարման վահանակ տեղադրել...
Այնպես եմ բարկանում, երբ արցունքներս չեմ կարողանում արտահայտել համապատասխան բառերով: Բարկանում եմ, երբ մարդկանց չեմ կարողանում բառերով բացատրել այն ամենը, ինչը իրոք ուզում եմ ասել, ինչն ուզում եմ, որ բոլորը իմանան, որ հասկանան: 
Մարդիկ նման են գարնանը, մի օր ուրիշ են, իսկ մի օր էլ հակառակը: Գարնանն անվանում են խենթ եղանակ, իսկ մենք բոլորս էլ խենթ ենք, չկա անթերի մարդ, բայց չկա նաև այնպիսի մեկը, ով կբողոքի իր խելքից, մարդիկ միայն դրանից չեն բողոքում, այլ իրենց բախտից, դժբախտություններից,  պատահական ձախորդություններից, անհաջողակ պահերից, բայց չեն էլ հասկանում, որ այդ ամենը, հենց իրենց խելքից է...
Իմ ամենաանկեղծ զրույցը և ամենահանգիստը լինում է այն ժամանակ, երբ լուռ գիշերին մնում եմ ինքս ինձ հետ, մնում եմ միայն սրտիս և հոգուս հետ, իմ եսի հետ: Հաճախ վիճում եմ ինձ հետ, իսկ հետո կրկին հանձնվում և գրկում ինքս ինձ: 
Մարդիկ երբեք միայնակ չեն, ինչքան էլ նրանք գտնվում են այնպիսի վայրում, որտեղ միայն իրենք են, միշտ մեր դատարկությունը լցվում է հիշողություններով, տարբեր մտքերով, որոնք մեզ երբեք չեն լքում...

0 коммент.:

Отправить комментарий