среда, 24 апреля 2013 г.


Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բավարիան» Մյունխենում ընդունել էր «Բարսելոնային»։
Գերմանացիները քարը քարի վրա չթողեցին կատալոնական ակումբի պաշտպանությունից՝ ջախջախելով մրցակցին 4։0հաշվով։ Գերմանական ակումբն ուներ բացահայտ առավելություն և կարող էր հաղթել ավելի մեծ հաշվով, եթե մրցավարը նշանակեր 2 բացահայտ 11-մետրանոց հարված։
Պետք է նշել, որ «Բարսելոնան» մի քանի դրվագներում նույնպես վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն դրանք արդյունավետ չէին։
Մյունխենի թիմը լուրջ հայտ է ներկայացնում հաջորդ եզրափակիչ դուրս գալու համար։ Եթե Կատալոնիայի մայրքաղաքում ոչ մի արտառոց բան տեղի չունենա, ապա Յուպ Հայնկեսի սաները կխաղան Լոնդոնի եզրափակիչում։



0 коммент.:

Отправить комментарий