
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում հաղթանակ
տոնեց «Բավարիան», որը կարողացավ 2:1 հաշվով հաղթել
Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպման 60-րդ րոպեին Արյեն Ռոբենի փոխանցումից
հետո հաշիվը բացեց Մարիո Մանջուկիչը: Ընդամենը 8
րոպե անց Գյունդոգանը հավասարեցրեց հաշիվը:
Հանդիպման վճռորոշ հարվածը կատարեց Արյեն Ռոբենը,
ով դարպասը գրավեց խաղի 89-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Արյեն Ռոբենը «Բավարիայի» հետ երկու
անգամ դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և
երկու անգամ էլ պարտվող դերում էր հայտնվել:
«Բորուսիա» Դ. - «Բավարիա»՝ 1:2
Գոլերը՝ Գյունդոգան 68 (11 մետ) – Մանջուկիչ 60, Ռոբեն 89
0 коммент.:
Отправить комментарий