среда, 15 мая 2013 г.


Շվեդիայի Մալմյո քաղաքում երեկ տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցեց 16 երկրի ներկայացուցիչ։ Միջոցառման ավարտին հայտնի դարձան այն երկրները, որոնք մայիսի 18-ին կմասնակցեն եզրափակչին: Մինչ այդ,  մայիսի 16-ին տեղի կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին ելույթ կունենան մասնակիցներ 17 երկրներից:
Մեր ներկայացուցչի հետ եզրափակչում հայտնվելու համա պայքարելու են  Հունգարիան, Նորվեգիան, Լատվիան, Վրաստանը, Շվեյցարիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Ալբանիան, Ֆինլանդիան, Մալթան և Ռումինիան: Հայաստանը ներկայացնող Dorians խումբը՝ Lonely Planet երգով հանդես կգա 11-րդը: 
Այն երկրները, որոնք երեկ դուրս եկան  եզրափակիչ.
Էստոնիա
Դանիա
Ռուսաստան
Ուկրաինա
Նիդեռլանդներ
Լիտվա
Բելառուս
Մոլդովա
Իռլանդիա
Բելգիա
Եզրափակիչ չանցան Ավստրիան, Սլովենիան, Խորվաթիան, Սերբիան, Կիպրոսն ու Մոնտենեգրոն։

0 коммент.:

Отправить комментарий