среда, 1 мая 2013 г.



Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, վարելով BMW մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել է մեքենայով, բախվել Գարեգին Նժդեհի հրապարակի մեկ այլ քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ րոպեներ անց մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով նյութական վնասներ են կրել գետնանցումի տակ գտնվող մի շարք կրպակատերեր, քանի որ կոտրվել են ապակիներն ու ցուցափեղկերը: Իսկ ավտոմեքենայի շրջվելու հետևանքով անվահեծանը պոկվել և հայտնվել էր գետնանցումի մեկ այլ խանութում:

Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խմբեր՝ փրկարար ծառայության օպերատիվ ծառայության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:

Տեղում էին նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վաչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը, ում հանձնարարականով ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ վարորդի հայրը ուժային կառույցի աշխատակից է, ու մինչ Նժդեհի հրապարակի պատին բախվելը Բագրատունյաց փողոցով սլանում էր հրթիռի արագությամբ:


0 коммент.:

Отправить комментарий