четверг, 16 мая 2013 г.


Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելուց հետո «Չելսի»-ն դարձավ պատմության մեջ 5-րդ ակումբը, որին հաջողվել է հաղթել Եվրոպական գլխավոր մրցաշարերում` Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա (ՈՒԵՖԱ-ի գավաթ, Տոնավաճառների գավաթ) և Գավաթակիրների գավաթ:
1971 և 1998 թվականներին լոնդոնցիները դարձել են Գավաթակիրների գավաթակիր, 2012-ին Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ 2013-ին Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Նախկինում Եվրոպական գլխավոր 3 մրցաշարերում հաղթանակի հասնել հաջողվել էր` «Այաքս»-ին (1992), «Բավարիա»-ին (1996), Բարսելոնային (1992) և «Յուվենտուս»-ին (1996):

0 коммент.:

Отправить комментарий